The Bible
Society of Armenia

Հայաստանի
Աստվածաշնչային Ընկերություն

2018 Փետ 20, Երեքշաբթի

ՀԱԸ-ն միշտ եղել է ու լինելու է հայրենիքի պաշտպան հայ զինվորի կողքին՝ զորամասերում, խրամատներում, ամեն տեղ, որտեղ նա ներկա է: Ս.թ. փետրվարի 20-ին ՀԱԸ-ի ծրագրերի տնօրենը գնդերեց Տ. Սամվել քահանա Սարգսյանի հետ այցելեց Երևանի առաջին հիվանդանոցում գտնվող նորաբաց վերականգնողական կենտրոն՝ ՀԱԸ-ի կողմից Կենտրոնին նվիրելով Աստվածաշունչ և այլ հինգ անուն աստվածաշնչյան գիրք: ՀԱԸ-ի ծրագրերի տնօրենը հանդիպեց ամենատարբեր վնասվածքներ ունեցող զինվորների հետ, որոնք բժիշկների խնամքով վերականգնողական բուժումներ էին ստանում: Նա զրուցեց յուրաքանչյուր զինվորի հետ և նրանց նվիրեց Ղուկասի Ավետարանը՝ իրենց հոգևոր պարապմունքի համար: Երիտասարդ զինվոր Արտակին բուժում էր ծնունդով Չորաթանից մի բժշկուհի՝ Էլեանորան, որը տարիներ առաջ գյուղում մասնակցել էր «Քայլող Ավետարան» ծրագրին: Զրույցի պահին ծրագրերի տնօրենը նշեց. «Բուժման համար հիմնական երեք պայմաններ կան. այս բժշկուհու հպումը, մարդկային զրույցը և ժպիտը»: Ուրախացուցիչ էր լսել Արտակի անմիջական ու արագ պատասխանը. «Ամենակարևորը՝ ՀԱՎԱՏՔԸ»:

Երբեմն չարժե խոսել հավատքի մասին, այլ այս մասին լսել ուրիշներից…

Առցանց հարցում:

Կապվեք մեզ հետ:

Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509

Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
     (+374 99) 408318 կամ +374(91) 405930

info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն