Գլխավոր | Բլոգ | Լրահոս | «Շնորհակալություն, Ձմեռ պապ»
2018 Փետ 19, Երկուշաբթի«Գիրք նվիրելու օրվա» առիթով՝ ս.թ. փետրվարի 19-ի հետմիջօրեին, այցելեցի Երևանի թիվ 14 հատուկ դպրոց՝ տեսողության խանգարում ունեցող աշակերտներին: Այնքա՜ն մտերմություն, սեր ու գորով կա այս հանդիպումների ընթացքում, որ ամեն անգամ այս զգացումները նորովի են դառնում: Անկաշկանդ զրույցի սկզբում նրանց ասացի. «Երեկվանից մտածում էի՝ ում ինչ գիրք նվիրեմ, ու հանկարծ մտքումս դուք եկաք, ու մտածեցի, որ ավելի լավ է՝ շատ մարդկանց ուրախացնել, քան մեկին: Այդ իսկ պատճառով այսօր ձեզ հետ եմ ու յուրաքանչյուրիդ համար բերել եմ Աստվածաշնչի Ծննդոց գրքի բրայլյան և խոշորագիր տարբերակները: Գիտեմ, որ ձեզանից ոմանք ունեն»:
Ուրախության բարձրաղաղակ ձայները երբեք էլ աղմուկ չեն, այլ նույնիսկ հնչում են երաժշտության պես: Գոռը ինձ հիշեցրեց, որ արդեն կարդում է Ծննդոց գիրքը, և իր համար ամենամեծ դասը հավատարմության դասն է: Պահեր կան՝ իրոք արժե լսել ու բան չավելացնել ասվածին: Մուրադի անունը մի պահ մտքիցս դուրս էր եկել: Գրկելով նրան՝ ասացի. «Գիտեմ, որ անունդ Մ-ով է սկսվում, բայց...»: Ինձ ընդմիջեց ու ժպիտով հիշեցրեց. «Ընկեր Գաբուճյան, մտաբերե՛ք Սեբաստացուն ու կհիշեք անունս...»: Ու բոլորս ծիծաղեցինք: Հրաժարվեցի խոսելուց այն մասին, ինչ մտածել էի, ու Մուրադի համար երգեցի մի տուն Սեբաստացի Մուրադին ձոնված երգից. «Սեբաստացի ընկեր Մուրատ, դու կռուեցար քաջաբար, Բաքուի ժայռոտ լերանց մեջը դու էլ ընկար նահատակ»: Մնացյալը իրենք շարունակեցին. «Հո՜ւռռա, հուռա՛ հուռա՛, քաջ Նժդեհին սուրը շողշողայ»: Պահը վերածվեց տոնի: Մուրադը առաջարկեց հինգերորդ դասարանցի Վիկայի հետ երգել, ու սկսեցին. «Գնդակ որոտաց նոյեմբեր ամսին, պաշարուած ենք մենք, իմ սիրուն Սօսէ... Քու սիրած Սերոբի ուխտեալ օրն այս է»: Եվ այսպես ամբողջ երգը... Իրենց ճաշի ժամն էր, բայց չէինք ուզում այս պահը կարճեցնել: Վերջում Մուրադին ասացի. «Մուրա՛դ ջան, ճաշակդ լավն է, Վիկան լավ երգեց, լավ ընտրություն ես կատարել»... Սրտերի ծիծաղը լցրեց դահլիճը...
Բաժանվելիս 7 տարեկան Արթուրը ինձ ձայնեց. «Շնորհակալություն, Ձմեռ Պապ»: Հասկացա, որ երանելի մարդ է Ձմեռ Պապը, որ իր տոպրակները դատարկելուց հետո, մի մեծ ուրախություն իր սրտում գրկած, հեռանում է՝ նորից գալու խոստումով...
Արշավիր Գաբուճյան. ՀԱԸ-ի ծրագրերի տնօրեն
Առցանց հարցում:
Կապվեք մեզ հետ:
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Միացյալ աստվածաշնչային ընկերությունների անդամ