Գլխավոր | Բլոգ | Լրահոս | ՄԱԸ թարգմանական ծրագրերի ներկայացուցիչների այցը ՀԱԸ
2017 Նոյ 27, ԵրկուշաբթիՍ.թ. մարտի 5-7-ը Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը (ՀԱԸ) հյուրընկալեց Միացյալ Աստվածաշնչային Ընկերությունների (ՄԱԸ) թարգմանական ծրագրերի համակարգող դր. Մարինա Լոմովային և թարգմանական ծրագրերի խորհրդական դր. Մարիյկե դե Լանգին: Այցելության նպատակն էր ավելի մոտիկից ծանոթանալ ՀԱԸ-ի թարգմանական ծրագրերին:
Մարտի 6-ին ՀԱԸ Գլխավոր Քարտուղար Եզնիկ արք. Պետրոսյանի և գրասենյակի աշխատակիցների ուղեկցությամբ նրանք այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և ընդունելության արժանացան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: Նորին Սրբությունը կարևորեց ՄԱԸ-ի՝ Աստվածաշունչը թարգմանելու և տարածելու առաքելությունը՝ ողջունելով Հայ Առաքելական Եկեղեցու հետ երկարամյա գործակցությունը, ՀԱԸ-ի թարգմանական ու այլ ծրագրերը, որոնք Աստվածաշնչին ծանոթանալու և սուրբգրային գիտելիքներն ընդլայնելու հնարավորություն են ընձեռում: ՀԱԸ-ի Գլխավոր Քարտուղարը և ՄԱԸ-ի ներկայացուցիչներն անդրադարձան ընթացիկ թարգմանական ծրագրերին:
Վեհափառ Հայրապետի օրհնությունը ստանալուց հետո ՄԱԸ-ի ներկայացուցիչները ծանոթացան Գանձատան արժեքներին, այնուհետև այցելեցին Գարեգին Ա աստվածաբանական-հայագիտական կենտրոն, որտեղ ներկա եղան 20 քահանաների վերապատրաստման դասընթացին, որի նպատակը հետագայում նրանց մասնակցությունն է ՀԱԸ ծրագրերի իրականացմանը մարզերում:
Մարտի 7-ին ՀԱԸ գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում «Ընդհանուր Նոր Կտակարան» թարգմանական ծրագրի (ՄԱԸ 71166) աշխատակիցների հետ: Ծրագրի նպատակն է պատրաստել Հայաստանի պատմական երեք Եկեղեցիների կողմից ընդունելի թարգմանություն: Մարինա Լոմովան և Մարիյկե դե Լանգը ծանոթացան թարգմանիչների, երեք Եկեղեցիների ներկայացուցիչներից բաղկացած հանձնախմբի աշխատանքային ընթացակարգին, մասնակցեցին Գործք Առաքելոց գրքի թարգմանությանն առնչվող քննարկումներին:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ՀԱԸ-ի ընթացիկ թարգմանական ծրագրերի վերաբերյալ հարցեր, գալիք թարգմանական ծրագրերը, այդ թվում՝ «Ուսումնական Աստվածաշունչ. Հին Կտակարան», «Աստվածաշունչ երիտասարդների համար», «Ընտանեկան Աստվածաշունչ», «Աստվածաշնչի՝ արդի լեզվով թարգմանություն»:
Ավելի մոտիկից ծանոթանալով ՀԱԸ-ի կողմից իրականացվող մյուս ծրագրերին ևս՝ հյուրերը հիացմունք հայտնեցին դրանց ծավալի և բազմաբնույթ լինելու կապակցությամբ:
Եռօրյա այցի ընթացքում ՄԱԸ-ի ներկայացուցիչներն այցելեցին նաև Խոր Վիրապ, Մատենադարան և Կոմիտասի անվան պանթեոն:
Առցանց հարցում:
Կապվեք մեզ հետ:
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Միացյալ աստվածաշնչային ընկերությունների անդամ