The Bible
Society of Armenia

Հայաստանի
Աստվածաշնչային Ընկերություն

2017 Հոկ 27, Ուրբաթ

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի Աստվածաշնչային ընկերության (ՀԱԸ) Գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի առաջնորդությամբ, ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուճյանի և Սուրբ Գրքի թարգմանության, ուսումնասիրության Պարատեքստ ծրագրի ադմինիստրատոր Հասմիկ Մուրադյանի ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեց Շվեյցարիայի Աստվածաշնչային ընկերության Գլխավոր քարտուղար Էվա Թոմիի և Գերմանիայի Աստվածաշնչային ընկերության համագործակից, Շտուտգարտի Լյութերական եկեղեցու հոգևոր տեսուչ Էքհարտ Շուլցբերգի գլխավորած պատվիրակությունը:

ՀԱԸ Գլխավոր քարտուղարը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց Շվեյցարիայի և Գերմանիայի Աստվածաշնչային ընկերությունների միացյալ պատվիրակության անդամներին՝ երախտագիտությամբ անդրադառնալով վերոհիշյալ ընկերությունների՝ ՀԱԸ ծրագրերին ցուցաբերած օժանդակությանը: Պատվիրակության՝ Հայաստան այցի նպատակն էր մոտիկից ծանոթանալ ՀԱԸ ծրագրերին, ինչպես նաև զարգացնել համագործակցության հեռանկարները:
Օրհնելով ներկաներին և կարևորելով ՀԱԸ գործունեությունը՝ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ ընկերության աշխատանքի շնորհիվ շատերը ոչ միայն ծանոթ են Աստվածաշնչին, այլև ունեն այն իրենց օջախներում:

Նորին Սրբությունը ՀԱԸ աջակիցներին հորդորեց շարունակել համագործակցությունը՝ ընդլայնելով այն:
Վեհափառ Հայրապետին ողջունեցին Էվա Թոմին և Էքհարտ Շուլցբերգը՝ ներկայացնելով իրենց տպավորությունները ՀԱԸ մի շարք ծրագրերի վերաբերյալ, որոնց արդեն առիթ ունեցել էին մասնակցելու իրենց այցի ընթացքում:

Պատվիրակությունը Մայր Տաճարում մասնակցեց նաև Ս. Պատարագի արարողությանը:

Առցանց հարցում:

Կապվեք մեզ հետ:

Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509

Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
     (+374 99) 408318 կամ +374(91) 405930

info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն