Գլխավոր | Մեր Ծրագրերը | ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԳԻՏԵԼԻՔԻ ՎԻԿՏՈՐԻՆԱ
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը 2016 թվականից ի վեր Հայաստանի հանրակրթական դպրոցներում իրականացնում է «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» կրթադաստիարակչական ծրագիրը։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին միավորվելու Աստվածաշնչի սերտողության շուրջ և ձեռք բերելու ճշգրիտ գիտելիքներ Սուրբ Գրքի վերաբերյալ։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին միավորվելու Աստվածաշնչի սերտողության շուրջ և ձեռք բերելու ճշգրիտ գիտելիքներ Սուրբ Գրքի վերաբերյալ։ Ծրագրի նպատակն է ընդլայնել Աստվածաշնչի սերտողության լսարանը՝ ներգրավելով դպրոցներին և ուսումնական այլ հաստատություններին, զարգացնել աշակերտների և ուսանողների աստվածաշնչային գիտելիքները խաղ-մրցույթի մեթոդով։
Այս ծրագիրն ընթանում է երկու փուլով։ Յուրաքանչյուր փուլի մրցույթին նախապատրաստվում են հատուկ պատրաստված ուսումնական ձեռնարկով՝ «Սուրբ Գրքի Շտեմարան 1-ին փուլ» և «Սուրբ Գրքի Շտեմարան 2-րդ փուլ»։ Սույն ձեռնարկը բաղկացած է «Հին Կտակարան» և «Նոր Կտակարան» բաժիններից։ Ամեն բաժին ունի 100-115 հարցեր՝ պատասխանի երեք տարբերակներով, որոնցից երկուսը սխալ են, մեկը՝ ճիշտ։ Հարցերին կից դրված է աստվածաշնչային նյութը։ Մրցույթի մասնակիցը պետք է ընթերցի նյութը և գտնի հարցի ճիշտ պատասխանը։
Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինային (մրցույթ) կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցներից թիմեր՝ Հայ Եկեղեցու Պատմություն առարկայի ուսուցչի ղեկավարությամբ (Ուսուցիչները չեն մասնակցում մրցույթին)։
Յուրաքանչյուր դպրոց կարող է ներկայացնել մեկ թիմ՝ չորս աշակերտներից կազմված։ Ամեն թիմ պետք է ընտրի իր ավագին, որն առաջին՝ խմբային, մրցույթից հետո, մյուս թիմերի ավագների հետ միասին, կմասնակցի Ավագների խաղ և Բանալի բառեր մրցույթներին։
Առաջին փուլի մասնակից թիմերին, ըստ հերթականության, տրվում է 10-ական հարց՝ պատասխանի 3 տարբերակով, որոնցից 2-ը սխալ են, 1-ը՝ ճիշտ (Հարցի ճիշտ պատասխանը կարելի է գտնել կից տեքստը կարդալով)։ Ապա թիմերի ավագներին տրվում է 5 լրացուցիչ հարց՝ առանց պատասխանի 3 տարբերակների, և 3 հարց՝ բանալի բառերով։ Բանալի բառերը շտեմարանի տեքստերից վերցրած 4 հուշող բառեր են, որոնք օգնում են պատասխանելու «Ինչի՞ մասին է խոսքը» կամ «Ու՞մ մասին է խոսքը» հարցին։
Յուրաքանչյուր հարցի պատասխանը գտնելու համար տրվում է մինչև 2 րոպե մտածելու ժամանակ:
Երկու փուլերին մասնակցած և երկու փուլերում էլ առավելագույն՝ 18 միավոր ստացած թիմերը համարվում են հաղթող և զբաղեցնում առաջին տեղը: 17,5-17 միավոր ստացած թիմերը զբաղեցնում են մրցույթի երկրորդ տեղը, իսկ 16,5-16 միավոր ստացած թիմերը՝ երրորդ տեղը:
Այս ծրագիրը կազմակերպվում է ինչպես առկա, այնպես էլ առցանց (օնլայն) տարբերակով։
Տեսանյութեր ծրագրի մասին․
2016թ․ վիկտորինային մասնակցել են ԵԿՄ վարչության Պատանի երկրապահ ակումբների Երևանի վարչական շրջանների ակումբները։
2017թ․ վիկտորինային մասնակցել են ԵԿՄ վարչության Պատանի երկրապահ ակումբների Արմավիրի տարածաշրջանի ակումբները։
2018թ․ վիկտորինային մասնակցել են Երևանի վարչական շրջանների հանրակրթական դպրոցները։
https://youtu.be/vvm-_7kPYrw 2018թ․
2020թ․ վիկտորինային մասնակցել են Արարատի մարզի հանրակրթական դպրոցները։
https://youtu.be/_4Tga8xPoLM 2019թ․, անգլերեն
https://www.facebook.com/306402589377339/videos/1273303349546149 2019թ․,
հայերեն
2021թ․ վիկտորինային մասնակցել են Կոտայքի մարզի դպրոցները․
https://youtu.be/I9oXzfoAI6c հայերեն
https://youtu.be/zIxNH0lEkM4 անգլերեն
2022թ․ վիկտորինային մասնակցում են Արագածոտի և Գեղարքունիքի մարզի դպրոցները։
https://www.facebook.com/TheBibleSocietyofArmenia/videos/1372762846496397
Առցանց հարցում:
Կապվեք մեզ հետ:
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Միացյալ աստվածաշնչային ընկերությունների անդամ