Գլխավոր | Բլոգ | Լրահոս | «Քայլող Ավետարանը» Արարատի և Տավուշի մարզերում
2019 Մայ 31, ՈւրբաթՇնորհակալություն բոլոր նրանց որոնց աղոէքներով և աջակցությամբ հնարավոր եղավ ավարտին հասբել Հայստանի Աստվածաշնչային ընկերության «Քայլող ավետարան» ծրագրի առաջին փուլը, որ ներառում էր Տավուշի մարզի Ոսկեպար և Ոսկեվան գյուղերը, ինչպես նաև Արարատի մարզի Երասխ և Զանգակատուն գյուղերը: Սրանով մեր այցելած գյուղերի թիվը հասավ 69-ի:
Մեր վերջին հանդիպման անակնկալներ էին սպասում մեզ. Վերջին այս հանդիպման ներկա էր նաև ՀԱԸ ԳՔ Եզնիկ արք. Պետրոսյանը, որի յուրահատուկ առաջարկով այստեղ իրականացվեց մի հատուկ ծրագիր՝ կարպետագործության և տիկնիկագործության. Սույն նախաձեռնությանը ներգրավվեցին թվով 10 մայրեր, կարպետագործության համար և 26 երեխաներ՝ տիկնիկագործության համար: Վերջին մեր միջոցառման այս խումբը ներկայացրեց իր աշխատանքի արդյունքը՝ 10 փոքրիկ կարպետներ՝ աստվածաշնչական մոտիվներով և 26 տիկնիկ աստվածաշնչական պատմությունների անձնավորություններով: Դպրոցի դահլիճում տեղի ունեցավ կարպետների ցուցադրում և աստվածաշնչական ութ պատմությունների տիկնիկային ներկայացում:
Ծրագրի ղեկավարը նշեց.«Այցելելով Զանգակատուն և հանդիպելով այդ գյուղի կանանց , անցկացրեցինք հրաշալի օրեր և ստեղծագործական աշխատանքով լի օրեր ։Շատ հագեցած էր անցնում մեր հանդիպումները,որոնք ուղեկցվում էին հոգեբանական զրույցներով,երգերով,անհատական խնդիրներին անդրադառնալով և նաև դրանց լուծումներ գտնելով։Անհավանական արդյունքներ ստացանք այդքան կարճ ժամանակում,որը իմ կարծիքով երկար ժամանակ ստեղծագործական աշխատանքով չզբաղվելու, շատ հույզեր կուտակված լինելու արդյունք էր։ Մեծ ոգևորվածությամբ էին նրանք սպասում այդ դասընթացներին և ափսոսանք հայտնում,որ շուտով վերջանալու է մեր ծրագիրը։Շատ դրական ազդեցություն է թողնում ստեղծագործական աշխատանքը հատկապես կնոջ վրա,քանի որ կարևորում եմ նևա դերը ընտանիքում,որտեղ կինը պետք է լինի խաղաղ,հոգեպես հավասարակշռված և ինքնաբավ։ Այդ պատճառով լավ կլիներ ասյսպիսի ծրագրերը լինեին ավելի հաճախ և տարբեր տարածաշրջաններում»։
Միջոցառումների ավարտին ՀԱԸ ԳՔ Սրբազանը, իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքի համար, և իր գնահատանքը հայտնելով ասաց. «Ձեզնից յուրաքանյուրին ես ընկալում եմ իբրև քարոզիչներ. Աստծո խոսքը տարբեր ձևերով և ճանապարհներով է մեզ հասնում. Դուք այս ճանապարհը ընտրեցիք, որ իրոք գեղեցիկ է՚ Այն գործերը, որոնք գեղեցիկն են ստեղծում լինում են դժվարին, բայց նրանք մենք խաղաղություն են բերում: Ի՞նչ պատգամ դուք այսօր մեզ փոխանցեցիք՝ «Եթե մենք Աստծո հետ ենք, Աստված մեզ չի լքի»:
Առցանց հարցում:
Կապվեք մեզ հետ:
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Միացյալ աստվածաշնչային ընկերությունների անդամ