Գլխավոր | Բլոգ | Լրահոս | Զինվորի աղոթատեղին
2018 Նոյ 13, ԵրեքշաբթիԴիրքերում, զինվորի համար իր առաքելությունը իրականացնելիս, կարևոր առանձնահատկություն ունեն այն փոքր անցքերը, որտեղից ՆԱ վերահսկում է ամեն վտանգավոր քայլ և շարժում.սա արթնության և զգոնության լուսամուտն է, որ հորիզոնաբար դիտում է ամեն ինչ: Հայ զինվորի հզոր ձեռքերն ու պայծառ մտքերը, այց անցքերի շարքին, բացում են նաև ուղղահայաց մի լուսամուտ, որտեղից Աստծու աչքն է վերահսկում զինվորին, որ այդ անցքից հայացքդուղղում ես վերև, զրուցելու Ամենակալի հետ:
Մարդաչափ մի աղոթատեղիի օրհնության արարողության էի ներկա գտնվել մի շաբաթ առաջ Տեր Աբել քահանայի և գնդերեց Սամվել սարկավագի հետ: Այնքան փոքր էր կառույցը, որ, մտածում էի, ինձ համար այնտեղ տեղավորվել հեշտ էր, իսկ Տեր Աբելի համար՝ դժվար: Բայց այդ օր ատավել քան համոզվեցի որ սրբավայր մի կառույցի չափսերը երբեք էական չեն, ներս մտնելու… և տեսա հանկարծ, թե ինչպես հսկայամարմին քահանան ձուլվեց այդ նեղլիկ կառույցին, երբ խորացավ այնտեղ, որ իր մարմնից շատ փոքր էր: Հիասքանչ էր երկինքը հայ զինվորի ձեռքով բացված լուսամուտից, որ պարզապես հրավիրում է քեզ աչքերդ բարձրացնելու լույսին ու աղոթելու, աղոթելու բոլորի համար անխտիր:
Խորհրդածելու շատ բան կար Տեր Աբելի խոսքերի մեջ. ՛՛ Այս կյանքում շատ բան կա իրագործելի, որ չենք կարող կարգավորել առանց խոնարհության: Սրբավայր ենք մտնում խոնարհվելով. միմյանց հանդիպելիս խոնարհվում ենք: Ուզում եմ լավ հասկանաք սրա իմաստը. մարդն էլ սրբավայր է, որտեղ Աստված է բնակվում. մարդկանց հոգիներից ներս մտնելու համար պետք է խոնարհվել, խոնարհ հոգի ունեցողը միայն կարող է տեղ ունենալ մարդկանց հոգիներում: Խոնարհության այս օրինակը Հիսուսը մեզ տվեց, և զինվորը ամենից շատ ու առավել գիտի խոնարհության իմաստը: Դուք հզոր եք, որովհետև խոնարհվել գիտեք՛՛:
Կյանքի ամեն մի դրվագ դաս է. իսկ դիրքերում հայ զինվորի կյանքը մի անզուգական գիրք է. այն պետք է խոնարհությամբ ընթերցել:Ամեն մի աղոթատեղի սրբավայր է. իսկ դիրքերում հայ զինվորի ձեռքով կառուցված աղոթատեղին տաճար է. այնտեղ պետք է անպայման խոնարհությամբ աղոթել:
Առցանց հարցում:
Կապվեք մեզ հետ:
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Միացյալ աստվածաշնչային ընկերությունների անդամ