The Bible
Society of Armenia

Հայաստանի
Աստվածաշնչային Ընկերություն

2018 Հոկ 30, Երեքշաբթի

Ս.թ. հոկտեմբերի 29-ին «Ժեստերի լեզվով Աստվածաշունչ» ծրագրի շրջանակներում, ՀԱԸ ծրագրերի տնօրենը այցելեց Գյումրի և Վանաձոր և հանդիպեց երկու քաղաքների խուլ համայնքների ներկայացուցիչներին և նրանց բաժանվեցին վերջերս թողարկված Ղուկասի Ավետարանի ժեստերի լեղզով թարգմանությունը, տեսասկավառակի վրա, թվով երրորդը:

Ներկաները իրենց գոհունակությունը հայտնեցին այս բացառիկ նվերի համար: Խոստովանեցին, որ շատ քիչ բան գիտեն Աստվածաշնչի մասին, հնարավորությունների բացակայության պատճառով, իսկ հիմա լցվել են իսկական ուրախությամբ, երբ ունենում են իրենց սեփական Աստվածաշունչը, մանավանդ իրենց հասկանալի լեզվով: Արտյոմը իր ընտանիքով ներկա էր այս հանդիպման իր կնոջ՝ Լուիզայի և իրենց դստեր՝ Նարեյի հատ: Երեք երիտասարդ ներկա մայրերից ՝ Արշալույսը իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց այս գեղեցիկ նվերի համար, որ այսուհետ իրենք էին ՛՛ընթերցելու՛՛ Սուրբ Գիրքը և իրենց երեխաներին ՛՛պատմելու՛՛ սուրբ գրական դրվագներն ու մանավանդ Հիսուսի կյանքը: Դոնարան, որ երկու խուլ որդիների մայր է, պատմեց իր հուշերը, ասելով. «Կյանքիս ամենածանր երկու օրերը երկու որդիներիս Երևան Լսողության խանգարում ունեցող հատուկ դպրոց տանելու օրերն էին. Ինչպե՞ս էի սովորելու այս լեզուն, որի ամեն մի տառը մի նշան, ու չէի կարողանում պատկերացնել թե ինչպե՛ս բառ էի կազմելու, էլ ո՜ւր մնաց նախադասություն... լաց էի լինում այս բեռան շանրությունից. Ուժ գտա ու սովորեցի այս հիասքանչ լեզուն, որով պիտի կարողանայի հաղորդվել որդիներիս հետ ու մանավանդ հիմա, թոռանս հետ: Ես երջանիկ եմ»:

Այս առիթով Շիրակի թեմը, իր սոցիալական աշխատակիցների միջոցով ներկաներին իբրև նվեր բաժանեց հիգիենիայի պարագաներ: Աշխատակիցները շնորհակալություն հայտնեցին ՀԱԸ-ին, այս առիթի համար, որ թեմն ևս իր կարգին գործնականորեն մասնակցեց այս միջոցառմանը:

Առցանց հարցում:

Կապվեք մեզ հետ:

Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509

Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
     (+374 99) 408318 կամ +374(91) 405930

info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն