The Bible
Society of Armenia

Հայաստանի
Աստվածաշնչային Ընկերություն

2018 Հոկ 23, Երեքշաբթի

Հոկտեմբերի 18-ին Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաները նշեցին «Ոսկե աշունը», որին ներկա գտնվեցին նաև Արարատյան Հայրապետական թեմի խուլերի համայնքի հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը:

Նախքան միջոցառման սկիզբը՝ հյուրերը հերթով մոտեցան բոլոր սեղաններին, համտեսեցին և ծանոթացան այն կերակուրներին, որոնք պատրաստել էին երեխաները՝ իրենց մանկավարժների հետ միասին, ինչից հետո սկսվեց միջոցառումը:

Աշնանային այս տոնին երեխաները պատրաստվել էին մեծ շուքով և ոչինչ չէին խնայել ներկաներին ուրախ տրամադրություն հաղորդելու համար: Աշնանային վառ գույներով հարուստ հագուստները շունչ էին հաղորդել թե՛ երեխաներին, թե՛ ներկաներին:

Հավաքվածներին առաջինը ողջունեց Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ տերունական աղոթքով և օրհնության խոսքով: Տեր հայրը և Արշավիր Գաբուջյանը կրթահամալիրի սաներին ներկայացրեցին Արարատյան Հայրապետական թեմի և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ համատեղ պատրաստված «Ղուկասի Ավետարանը ժեստերի լեզվով» տեսասկավառակը: Միջոցառման ավարտին տեսասկավառակները բաժանվեցին խուլ երեխաներին:

Նշենք, որ տեսասկավառակի շնորհանդեսը տեղի էր ունեցել սեպտեմբերի 27-ին: Նախատեսվում է այցելություններ Հայասատանի մարզեր, որի ընթացքում տեսասկավառակը կբաժանվի նաև մարզերում բնակվող լսողության խանգարումներ ունեցող երեխաներին: Ավանդույթի համաձայն՝ տեսասկավառակների բաշխման առաջին հանգրվանը եղավ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը, որի սաներին էլ բաժանվեցին առաջին օրինակները:

Մարիետտա Խաչատրյան

Առցանց հարցում:

Կապվեք մեզ հետ:

Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509

Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
     (+374 99) 408318 կամ +374(91) 405930

info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն