The Bible
Society of Armenia

Հայաստանի
Աստվածաշնչային Ընկերություն

2018 Փետ 19, Երկուշաբթի

Մի նշանակալից օր ևս գրանցվեց ՀԱԸ-ի գործունեության կյանքում: Մեծն բանաստեղծ Թումանյանի ծննդյան տարեդարձի և «Գիրք նվիրելու օրվա» առիթով՝ ս.թ. փետրվարի 19-ի կեսօրին, Ընկերության ծրագրերի տնօրենը այցելեց ՀՀ կույրերի միավորում և Երևանում հանդիպեց հաստատության նախագահի տեղակալ Սարգսյանի և աշխատակազմի հետ: Ծրագրերի տնօրենը ներկայացրեց իր այցի նպատակը՝ ՀԱԸ-ի կողմից միավորման գրադարանին նվիրելով 10 անուն բրայլյան Աստվածաշնչային և նույնքան խոշորագիր գիրք:

Պարոն Սարգսյանը հակիրճ ներկայացրեց Միավորման անցած 87-ամյա ուղին, որի ընթացքում միավորման ջանքերով Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում հիմնվել են ձեռնարկություններ, կառուցվել են բնակելի շենքեր, ակումբ, գրադարան և երեք մշակութային տներ, ու եզրակացրեց. «Մենք պետություն էինք պետության մեջ. եթե հիմա ի մի բերեք այս բոլոր կառույցները, հավատացնում եմ ձեզ, որ շատ մեծ ու սիրուն քաղաք կստեղծվի»: Այնուհետև վերցնելով գրքերը՝ շոշափեց բրայլյանները, ապա խոշորագիրները ու բացականչեց. «Ես չեմ կարող թաքցնել իմ ուրախությունը այս խոշորագիր գրքերի հրատարակության առիթով: Շատ դիպուկ եք նկատել խոշորագիր գրքերի անհրաժեշտությունը:

    Այսօր կույրերի քանակը նվազում է, բայց մյուս կողմից ավելանում է թույլ տեսնողների քանակը: Սա շատ կարևոր և օգտակար մոտեցում է ձեր ընկերության կողմից, որովհետև այս ձևով մենք հոգեբանական մի կարևոր խնդիր ենք լուծում: Էլ չենք խնդրում կամ հայցում ընտանիքի մի անդամի աջակցությունը, այլ վիճակի ենք լինում ինքնուրույն ընթերցելու. նույնիսկ ես եմ կարողանում կարդալ: Սա մեծ աջակցություն է, մենք հարստացած ենք զգում»: Ապա կրկին շոշափելով բրայլյան գրքերը՝ իր գնահատանքը հայտնեց գրքերի թղթի որակի մասին՝ այն որակելով «երկարակյաց»:

    Ուրախություն է մեկին ուրախացնելուց հետո գոհունակությամբ բաժանվել նրանից. թողնում ես ուրախություն, բայց քեզ հետ վերցնում տանում ես մի այլ ուրախություն. նման ուրախությունն անսպառ է:

    Առցանց հարցում:

    Կապվեք մեզ հետ:

    Մեր հասցեները՝
    Գրասենյակ`
    Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
    (+374 10) 585509

    Գրախանութ՝
    Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
    (+374 10) 566162
         (+374 99) 408318 կամ +374(91) 405930

    info@biblesociety.am
    ընդհ. տեղեկությունների համար
    customerservice@biblesociety.am
    գնումների համար

    Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն