The Bible
Society of Armenia

Հայաստանի
Աստվածաշնչային Ընկերություն

2014 Մար 17, Երկուշաբթի

Բացվող գարնան հետ մեկնարկեց «Քայլող Ավետարան» ծրագիրը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում: Ծրագիրը իրականացվում է Տավուշ և Ներքին Կարմիր սահմանամերձ երկու գյուղերում, որոնք հաճախ թշնամու գնդակոծության տակ են. ապացույցը ս.թ. մարտի 8-ին թշնամու դիրքերից արձակված գնդակոծության հետքերն են՝ Ն. Կարմիրի դպրոցի մայր դռան վրա դաջված: ՀԱԸ ծրագրերի տնօրենը տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Արամ քհն. Միրզոյանի հետ այցելեց վերոնշյալ երկու գյուղերի տնօրեններին և գյուղապետներին: Ծրագրի իրականացմանը միտված նրանց պատրաստակամությունը, ինչ խոսք, զարմանալի չէր, այլ գոտեպնդող և ուրախացնող:
Տավուշի դպրոցի տնօրենը՝ տիկին Արաքսյա Կլեկչյանը, հանդիպման ժամանակ նշեց. «Մենք ծանոթ ենք սույն ծրագրին և վաղուց էինք ակնկալում ձեր այցը մեր դպրոց: Կանեմ հնարավորը, որ ծրագիրն իր բարերար ազդեցությունը ունենա ոչ միայն աշակերտների, այլև ողջ ազգաբնակչության վրա»: Նա ցույց տվեց նաև դպրոցի վերանորոգված դահլիճը, որտեղ անցկացվելու են ծրագրի հանդիպումները: Նա շարունակեց՝ ասելով. «Մեր դահլիճը այս ձևով կծառայի իր նպատակին և կդառնա մշտական հանդիպումների վայր»: Ն. Կարմիրը ամենից շատ տուժած գյուղերից է: Տ. Արամը հուշում էր, որ այդտեղ չկա տուն, որը վնասված չլինի գնդակոծությունից: Գյուղապետ Մանվել Կամենդատյանը հաստատ համոզվածությամբ ասաց. «Հակառակ այս իրավիճակին, մենք միշտ հոգածու ենք դպրոցի հանդեպ և թեկուզ մեկ օր չենք փակելու այն, այլապես կդատարկենք գյուղը»: Դպրոցի տնօրենը՝ պարոն Իվան Ադամյանը, իր հերթին այս ծրագրից ոգևորված նշեց. «Մենք ոչ մի բանի կարիք չունենք. միայն խաղաղության: Այս ծրագիրը մեզ հույս է ներշնչում ավելի կառչելու մեր գործին»:

«Քայլող Ավետարան» ծրագրի հաջող ընթացքի համար իրենց բոլորանվեր պատրաստակամությունը հայտնեցին նաև դպրոցի փոխտնօրենը՝ տիկին Նառա Պապյանը, և կիրակնօրյա դպրոցի պատասխանատուն՝ տիկին Ժաննա Բաբայանը:

ՀԱԸ ծրագրերի տնօրենը Տ. Արամի հետ այցելեց Այգեպար՝ հանդիպելու Լիանային, որն այս ծրագրի մասնակիցներից էր: Ս.թ. հունվարին, երբ նա իրենց տանը նստած էր, թշնամու գնդակից վնասվել էին երկու ոտքերը: Տ. Արամը հուզված պատմում էր, թե ինչպես Լիանայի հայրը գնդակների տարափի տակ իր աղջկան հասցրել էր Բերդի հիվանդանոց և փրկել նրա կյանքը...

Առցանց հարցում:

Կապվեք մեզ հետ:

Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509

Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
     (+374 99) 408318 կամ +374(91) 405930

info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն