Գլխավոր | Բլոգ | Լրահոս | Վկայություններ
2013 Դեկ 11, ՉորեքշաբթիՄենք մի փոքրիկ համայնքի բնակիչներ ենք, որ տեղահանվել ենք հայկական տնից, այսպես ասած՝ «փախստականներ» ենք և վերաբնակեցվել ենք ՀՀ նախկինում ադրբեջանցիներով բնակեցված մի տարածքում, որը զուրկ է եկեղեցական կառույցներից, հետևապես նաև՝ հոգևոր դաստիարակչական խոսքից: Ուրեմն ծարավ ենք հոգևոր ճիշտ խոսքի, խոցելի ենք ամեն տեսակ աղանդավորական շարժումների կողմից: Ուստի այնքան կարևոր եմ համարում այս դասընթացները, որ կազմակերպվեցին «Քայլող Ավետարան» ծրագրի շրջանակներում: Այն իրականցվել է մեր կողմից շատ սիրված Աստվածաշնչային ընկերության կողմից:
Նրանց կողմից դպրոցի բոլոր աշակերտներին, ուսուցիչներին և համայնքի բոլոր ներկայացուցիչներին նվիրվեցին «Աստվածաշնչի պատգամը» գիրքը: Աստվածաշնչյան պատմությունները հասկանալ մեզ օգնում էին Արշավիր Գաբուճյանը և Տեր Մեսրոպը: Նրանք առօրյա կյանքից օրինակներ էին բերում, օգնում ճիշտ լուծումներ գտնել:
Շատ հաճախ այս դասաժամերին մասնակցում են նաև համայնքի ավագ սերնդի ներկայացուցիչները: Նրանց նույնպես հնարավորություն է տրվում բարձրաձայնել իրենց հետաքրքրող հարցերը, որոնք միշտ ստանում են լիարժեք պատասխաններ:
Այս դասընթացների վերջին շեշտը դրեց տիկնիկային ներկայացումը: Դերասանների այցը մեր դպրոց կազմակերպել էր Ա. Գաբուճյանը: Երեխաների ուրախությունը աննկարագրելի էր:
Բոլորը անչափ գոհ ու շնորհակալ էին:
Մելինե Գեորգյան
Փամբակ գյուղի դպրոցի ուսմասվար
«Քայլող Ավետարան» ծրագրի օգնությամբ ես ավելի լավ եմ հասկանում Աստվածաշնչի՝ ինձ համար անհասկանալի դրվագները, որոնք մեզ համար նոր աշխարհ են բացահայտում: Նկատում եմ, որ Աստվածաշնչով աշխարհը ավելի բարի է դառնում իմ շուրջը, և ես նոր հայացքով եմ նայում ինձ շրջապատող աշխարհին: Այս ծրագիրը շատ բան փոխեց մեր շրջապատի երեխաների մտածելակերպում:
Արմինե Դաշյան, աշակերտուհի
Այս ծրագրի միջոցով ես ավելի մոտիկից ծանոթացա Աստավածաշնչին: Առակների միջոցով Աստծո խոսքը ավելի հասու եղավ ինձ, և ստացա սպառիչ պատասխաններ: Բոլորիս համար ուրախության առիթ դարձավ տիկնիկային ներկայացումը: Այս ներկայացման շնորհիվ ես սկսեցի ձեռք բերել և գնահատել մարդկային այնպիեի բարձր արժեքներ, ինչպիսիք են արդարությունը, համեստությունը, կամեցողությունը, աշխատասիրությունը, խիղճը, ուրիշին օգնելու պատրաստակամությունը: Նաև սովորեցի դժվարությունների առաջ չընկճվել և գտնել լուծման տարբերակներ:
Հերմինե Կոստանդյան, աշակերտուհի
Տեր Արամի և Ա. Գաբուճյանի այցելությունները բոլորիս համար ուրախության առիթ եղան: Այս այցի օրերին դպրոցում լրջություն էր տիրում, և անհամբերությամբ սպասում էինք նրանց: Ես հասկացա, որ մարդ պետք է ունենա խելք և աշխատասիրություն, լինի բարի, չդատի ուրիշի սխալները, այլ ինքն իր սխալների պատասխանը տա: Մենք Աստծո զավակներն ենք, և Նա մեր Տերն է: Աստծո սերը մեծ է, և նա կների մեր բոլոր սխալները, եթե մենք ներողություն խնդրենք:
Մհեր, աշակերտ
Առցանց հարցում:
Կապվեք մեզ հետ:
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Միացյալ աստվածաշնչային ընկերությունների անդամ