Գլխավոր | Բլոգ | Լրահոս | «Քայլող Ավետարանի» հետքերով
2013 Դեկ 11, ՉորեքշաբթիԻմաստուն է այն ազգը, որն իր գոյության հիմնաքարը համարում է ճշմարիտ հավատը, ասել է թե՝ քայլում է լույսի ճանապարհով: Մենք՝ հայերս, դարեր շարունակ կռիվ ենք տվել հանուն հավատքի, հանուն լեզվի, հանուն մեր ինքնության: Այսօր էլ դժվարին է այն ուղին, որով քայլում ենք: Եթե ուրիշ մեկի համար սա զուտ խոսք է, ապա տավուշցիներիս համար մեր առօրյան է՝ լի վտանգներով, երբեմն նաև՝ կրակոցներով ու զոհերով, աղքատությամբ ու դժբախտությամբ:
Շատերն են այցելում Տավուշ, ոմանք հետաքրքրասիրությունից, ոմանք էլ հայրենասիրական վեհ զգացումներով լեցուն, բայց նրանց գնալուց հետո նորից մի մեծ թմբիր փռում է իր թևերը մեր տների վրա, մեր հոգիներում, և նորից թվում է, թե աշխարհը մոռացել է մեզ:
Այստեղ մահվան սահմանագծում ապրող գյուղացին կարիք ուննի ավելիին, քան փողն ու բարեգործությունն են:
Անքննելի են Աստծո գործերը և Տիրոջ գծած ճամփաները: Ահա մի այդպիսի լուսավոր ճանապարհով էլ մի օր մեր հարազատ գյուղ մտավ «Քայլող Ավետարան»-ը, և մեր մանուկներն ականջալուր եղան Աստվածաշնչի պատգամին, Աստծո սրբազան խոսքին, որն անշուշտ կլուսավորի նրանց ու մեր կյանքի շավիղները:
Ամեն երկուշաբթի խանդավառությամբ ու սիրով սպասում էինք Տեր Արամի ու Արշավիր Գաբուճյանի այցելությանը մեր դպրոցում և պարապմունքից պարապմունք զգում փոփոխությունը մեր և մեր աշակերտների հոգում, կյանքում, վարքագծում: Աշակերտները իրենց պայուսակներում անպատճառ ունեին «Աստվածաշնչի պատգամ» գիրքը, որն էլ սիրով կարդում ու քննարկում էին:
Ճիշտ և ուղղորդված կրթությունն ու դաստիարակությունը սովորեցնում են սիրել, ներել, խոնարհ ու պարկեշտ լինել: Հաջողված է այն ուսուցիչը, որ իր գործը սիրով ու նվիրումով է կատարում և կարևորում է ոչ թե իր, այլ՝ աշակերտի անձը: Մեր նոր դասախոսները, անշուշտ, լավ օրինակ էին ճշմարիտ ուսուցչի՝ իրենց խոնարհությամբ և իմաստությամբ: Ջնջվել էր այն անջրպետը, որ երկար տարիներ եղել է մեր՝ հասարակ մարդկանց, և հոգևորականների սև սքեմների միջև: Աշակերտները, ինչպես նաև մենք զգում ու հասկանում էինք, որ հոգևորականի խոսքը դիպչում է մեր սրտի նուրբ թելերին և լույսով ողողում մեր հոգին ու շրջապատը:
Ահա սա է պետք մարդուն կյանքի մաքառումների ու փորձության մեջ ուժեղ լինելու համար՝ Աստծո խոսքը, Աստծո լույսը, Աստծո սերը:
Թող օրհնի Տերը բոլոր շիտակ ճամփաները և լույսի բոլոր սերմնացաններին: Նրանց շաղ տված սերմերը, անշուշտ, ծիլեր կտան, և մեր ժողովուրդը կրկին մոտ կլինի Աստծուն, և Տերը կօրհնի բիբլիական երկիրը մեր, որտեղից երկրորդ անգամ սկիզբ առավ մարդկությունը՝ շնորհիվ Նոյի ու Ամենազոր Աստծո:
Փորձեցի գրի առնել այն, ինչ մտածում և զգում էի, գուցե տողերի արանքում կորան մանրամասներ, բայց մնաց հիմնական գաղափարը. «Լինենք Տիրոջ որդիները, քայլենք Նրա ցույց տված ճանապարհով, մաքրենք մեր հոգիները և բյուրեղացնենք՝ առավոտյան ցողի պես»:
Սիրանուշ Ուզունյան, Արծվաբերդի հիմնական դպրոցի տնօրեն
Առցանց հարցում:
Կապվեք մեզ հետ:
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Միացյալ աստվածաշնչային ընկերությունների անդամ