Գլխավոր | Բլոգ | Լրահոս | Աստվածաշունչ զինվորներին
2013 Նոյ 29, ՈւրբաթՅուրաքանչյուր զինվորին մեկ Սուրբ Գիրք ծրագրի շրջանակներում Հայաստանի աստվածաշնչային ընկերության նախաձեռնությամբ Հայոց բանակում շարունակվում է զինվորներին Աստվածաշունչ մատյաններ բաժանելու գործընթացը: Նոյեմբերի 28-ին հյուրընկալվեցինք ՀՀՊՆ հյուսիսային 2 զորամասերում, որտեղ սպայական կազմին և զինվորների որոշ մասին բաժանվեցին մոտ 1200 օրինակ «Աստվածաշնչի պատգամը. Աստվածաշնչային ընթերցումներ զինվորի համար» ծաղկաքաղ Աստվածաշունչ գրքերը (Բ. հրատարակություն): Առաջին զորամասում բանակի հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպս. Աբրահամյանին և Հայաստանի աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուճյանին միացավ նաև Գուգարքի թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպս. Չուլջյանը՝ է՛լ ավելի շուք և կարևորութուն հաղորդելով այդ միջոցառմանը: Զորամասերում նախ հանդիսավոր կերպով ընթերցվեց Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի Օրհնության գիրը Հայկ սարկավագ Թադևոսյանի կողմից, ապա բաժանվեցին Սուրբ Գրքերը, սրբազան հայրերը իրենց օրհնությունը և հայրական խրատը հաղորդեցին երկրի պաշտպաններին: Վրթանես սրբազանը իր խոսքում առանձնացրեց Աստվածաշնչի կարևորությունը յուրաքանչուր անհատի կյանքում և հատկապես հայ զինվորի կյանքում՝ այն դիտելով որպես «հոգևոր զենք», որով կարելի է հաղթել զանկացած թշնամու, դեմ կանգնել օրհասական խնդիր դարձած համատարած բարոյազրկմանը: Սուրբ Գրքի ընթերցանությունը բանակն ավելի ամուր կդարձնի: Սեպուհ սրբազանը իր խոսքը սկսեց հռետորական հարցադրումով, թե ո՞վ ենք մենք. յուրաքանչյուրս մեր անուն ազգանունից, տան հասցեից և բնակության վայրից զատ՝ ուրիշ կարևոր արժեքներ ունենք: Սրբազան հայրը խոսքի շեշտադրումը դրեց ազգային ինքնորոշման վրա և հորդորեց, որ ճանաչենք ինքներս մեզ՝ արթնացնելով գենետիկ, պատմական և հավատքային հիշողությունը, և ոչ թե ընկնենք նորաձև և հայի տեսակին անհարիր օտար արժեքների հետևից:
Միջոցառումը եզրափակեց գնդի հրամանատարը՝ գնդապետ Վահրամ Գրիգորյանը, սպաներին և զինվորներին հորդորելով. «Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Սրբազաններին և Հայաստանի աստվածաշնչային ընկերությանը այս գեղեցիկ նախաձեռնության համար: Ես բոլորիդ հորդորում եմ կարդալ Ս. Գիրք և զինվորական կարգի համաձայն՝ հիշեցնում, որ Աստվածաշնչում տեղ գտած բոլոր պատվիրանները պահեք, հարգեք և գործադրեք»:
Արմեն սարկավագ Բայադյանը ներկայացվեց իր հոգևոր սպասավորության նոր վայրում:
Առցանց հարցում:
Կապվեք մեզ հետ:
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Միացյալ աստվածաշնչային ընկերությունների անդամ