Գլխավոր | Բլոգ | Լրահոս | Առաջին խոշորագիր Ավետարանը
2013 Սեպ 30, ԵրկուշաբթիՀայաստանի Աստվածաշնչային ընկերության նախաձեռնությամբ լույս տեսավ առաջին խոշորագիր Ղուկասի Ավետարանը: Ծրագրին իր աջակցությունը հայտնեց Գերմանիայի Աստվածաշնչային ընկերությունը:
«Սա բնականաբար ուրախություն է մեր ընկերության համար,- ասաց ծրագրերի տնօրեն Ա. Գաբուճյանը,- առաջին անգամ է հրատարակվում նման ձևաչափի գիրք, բայց մեր ուրախությունը բազմապատկվում է, երբ գտնում ենք հասցեատիրոջը: Տարիներ շարունակ հրատարակել ենք Բրայլյան տարբերակը՝ մոռանալով տեսողության այլ խանգարում ունեցողներին. այժմ արդեն նաև նրանց ենք ձեռք մեկնում»:
Գրքերի խմբաքանակը ստանալուց անմիջապես հետո ընկերությունն այցելեց Երևանի թիվ 14 դպրոց, որտեղ անցկացվում էր միջոցառում Հայաստանի կամավորների ջոկատի անդամների մասնակցությամբ: Ներկա էին նաև նույնանուն միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ Գերմանիայից և Ճապոնիայից, ինչը կարելի է գեղեցիկ զուգադիպություն համարել. Հայաստանի Աստվածաշնչային ընկերությանն աջակցում է Գերմանիայի Աստվածաշնչային ընկերությունը, իսկ Գերմանիայից ժամանած Ջուլյա Բլախը մեկ տարի իբրև կամավոր ծառայելու է այս դպրոցում:
Հուզիչ պահ էր, երբ «Իմ փոքրիկ նավակ» երգի ներքո ջոկատի ներկայացուցիչները պատրաստեցին «թղթե նավակներ» և հանձնեցին աշակերտներին: Հանդիսության վերջում ընկերության ծրագրերի տնօրենը աշակերտներին նվիրեց իսկական նավակներ՝ Աստծո խոսքի գիրքը:
Առցանց հարցում:
Կապվեք մեզ հետ:
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Միացյալ աստվածաշնչային ընկերությունների անդամ