The Bible
Society of Armenia

Հայաստանի
Աստվածաշնչային Ընկերություն

2013 Հուն 12, Չորեքշաբթի

«Սիրեցե՛ք ձեր թշնամիներին... օգնեցե՛ք և փո՛խ տվեք նրանց, ում հետ առնելու ոչինչ չունեք: Աստված ձեզ պիտի վարձատրի, և պիտի լինեք Նրա զավակները: Նա բարի է և՛ ապերախտի, և՛ մեղավորի հանդեպ: Ողորմա՛ծ եղեք Նրա պես»:

Շուրջ երկու ամիս տևած դասընթացներից ես սովորեցի գրեթե ամեն ինչ Աստծո և Նրա արարչագործության մասին: Այս դասընթացների շնորհիվ մեզ հասցվեց Աստծո խոսքը: Ինձ համար բացահայտվեցին շատ անհասկանալի բաներ, արվեցին նոր բացահայտումներ:

Մենք ուսումնասիրեցինք աստվածաշնչյան առակներ, որոնց շնորհիվ Աստծո խոսքը հասկանալի է դառնում Իրեն լսող մարդկանց: Դրանցից է, օրինակ, «Բարի սամարացու» առակը: Սամարացին, ավելի բարի գտնվելով, օգնեց իր ճանապարհին հայտնված վիրավոր մարդուն, որին չէին օգնում և ուշադրություն չէին դարձնում անգամ նրա արյունակիցները:
Կամ օրինակ՝ «Սերմնացանի առակը», երբ Հիսուս Քրիստոսը իրեն համեմատում է սերմնացանի, իսկ ժողովրդին՝ արտի տարբեր մասերի հետ: Ինչպես նաև «Հարուստ ագարակատերը», որը ամբողջ կյանքում դարձել էր հարստության գերի և ուզում էր ունենալ ավելին: Եվ ահա մի օր Աստված, տեսնելով նրա ագահությունը, պատժում է նրան՝ ասելով. «Անխե՛լք մարդ, դու այսօր կմահանաս»:

Առակները պատմվում են նրանց համար, ովքեր կարողանում են հասկանալ դրանք, գիտակցել կյանքի լավ ու վատ կողմերը:
12-րդ դասարանցիներ

Քրիստոնեությունը առանձնահատուկ դեր է խաղացել հայոց պատմության մեջ, որում ամենամեծ դերակատարը եղել է Հայ առաքելական եկեղեցին: Հայոց եկեղեցու շնորհիվ քրիստոնեությունը դարձել է հայ ժողովրդի ազգային նկարագրի անբաժանելի մասը:

Աճող սերնդի հոգևոր-ազգային նկարագիրը ամբողջացնելու, ինչպես նաև ազգային ու համամարդկային հիմնարար արժեքներին հաղորդակից դարձնելու նպատակով հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Առարկան աշակերտներին տվեց իր դրական արդյունքները՝ նրանք կարողանում են ճանաչել և հասկանալ իրենց շուրջը տեղի ունեցող բազմաթիվ երևույթներ, իրադարձություններ, իմաստավորում են դրանք, սիրում և պահպանում են մշակութային այն ժառանգությունը, որը մեզ փոխանցվել է հայոց եկեղեցու շնորհիվ:

Ապրիլ-հունիս ամիսներին Այգեպար գյուղում ՀԱԸ կողմից կազմակերպվեց «Աստվածաշնչային ընթերցումներ» ծրագիրը, որին մասնակցեց նաև գյուղի դպրոցը. այս ծրագիրը էլ ավելի մեծացրեց աշակերտների ունեցած պատկերացումները քրիստոնեական բարոյականության վերաբերյալ: Աշակերտները ձեռք են բերել ինքնուրույն մտածելու, վերլուծելու կարողություններ և հմտություններ, հարստացել է գիտելիքների պաշարը և ընդլայնվել մտահորիզոնը:

Ծրագիրը ղեկավարում էին տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Արամ քհն. Միրզոյանը և ՀԱԸ ներկայացուցիչ Արշավիր Գաբուճյանը:

Մենք երախտապարտ ենք նրանց՝ իրենց կատարած հայրենանվեր գործի համար: Նրանց շնորհիվ աշակերտները ձեռք բերեցին նոր գիտելիքներ ու հմտություններ: Ծրագիրը ծառայեց իր նպատակին՝ մասնակիցների բարոյական նկարագրի ձևավորմանը:

Այգեպարի միջն. դպրոցի մանկավարժական անձնակազմ

Առցանց հարցում:

Կապվեք մեզ հետ:

Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509

Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
     (+374 99) 408318 կամ +374(91) 405930

info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն