The Bible
Society of Armenia

Հայաստանի
Աստվածաշնչային Ընկերություն

2013 Մայ 30, Հինգշաբթի

Այգեպար և Այգեձոր

Ս.թ. մարտ ամսին մեկնարկած «Քայլող Ավետարան» ծրագիրն իր միջնամասում արժևորվեց հիշարժան երկու իրադարձություններով:

Տավուշի մարզի Այգեպար և Այգեձոր սահմանամերձ գյուղերը Սբ. Զատիկը համայնաբար նշեցին` կազմակերպելով զատկական տնօրհնեքի արարողությունը գյուղի դպրոցներում: Տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Արամ քհն. Միրզոյանը օրհնեց աղը, հացն ու ջուրը` մեկ անգամ ևս ավետելով Քրիստոսի հրաշափառ Հարությունը:

Հատկանշական էր Այգեձորում կատարված արարողությունը. դպրոցի բակում տեղադրվել էին 12 սեղաններ: Սա յուրաքանչյուր դասարանի ցանկությունն էր, որ ամեն դասարան ունենար իր օրհնված հացը, աղն ու ջուրը: Արարողությունից հետո համախմբված բնակչությունը՝ ծնողներ, ուսուցիչներ, աշակերտներ, հերթով մոտեցան սեղաններին` ճաշակելու աղն ու հացը և խմելու օրհնված ջրից: Համարյա բոլորն էլ իրենց բաժին օրհնությունը տարան իրենց տները:

Ծափաթաղ

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչները Ցեղասպանության զոհերի հիշատակի հանդիսությունը ցանկացել էին ոգեկոչել ՀԱԸ այցի օրը, հինգշաբթի ապրիլի 26-ին:

Գյուղացիները հավաքվել էին դպրոցի ամենամեծ դասարաններից մեկում: Այնտեղ մի անկյունում տեղադրվել էր Ծիծեռնակաբերդի հուշակոթողի մանրակերտը` անմար կրակը խորհրդանշող փայլփլող մոմով: Գյուղացիները մեծից մինչև փոքր մոտեցան և մոմեր վառեցին հուշակոթողի մանրակերտի առաջ: Մոմավառությունից հետո դպրոցի բոլոր աշակերտները խմբային արտասանությամբ ներկայացրին Հայոց եղեռնը՝ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի կառույցով, վերջում պատգամելով հայ ժողովրդի հարությունը: Հանդիսությունը փակվեց տարածաշրջանի հովիվ Տ. Մեսրոպ քհն. Երիցյանի խոսքով և աղոթքով:

Առցանց հարցում:

Կապվեք մեզ հետ:

Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509

Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
     (+374 99) 408318 կամ +374(91) 405930

info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն