Գլխավոր | Բլոգ | Լրահոս | Հաը ծրագրերի տնօրենը Իսֆահանում

Իսֆահանի թեմի առաջնորդ Տ. Բաբկեն եպս. Չարյանի հրավերով ՀԱԸ ծրագրերի տնօրեն Արշավիր Գբաուճյանը մեկնեց Իսֆահան՝ մասնակցելու Կրոնների երկխոսության միջազգային Բ. Համաժողովին, որին մասնակցում էին քրիստոնեական, իսլամական, հրեաական և զրադաշտական կրոնների ներկայացուցիչներ: Համաժողովը նվիրված էր «Աշխատանք և արդյունաբերություն» թեմային:
Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 300 ներկայացուցիչներ: Ներկա էին Իսֆահանի նահանգապետ Դոկտ. Ալիռեզա Զաքեր Իսֆահանին, Բաբկեն եպս. Չարյանը, Կրոնների երկխոսության Իսֆահանի գրասենյակի տնօրեն Դոկտ. Հաբիբ Ռեզա Արզանին, կրոնապետեր, համայնքապետեր, պատմաբաններ և հայ համայնքից շուրջ երկու տասնյակ թեմական, կրոնական և կրթական հայ ներկայացուցիչներ:
Գլխավոր թեմայի քրիստոնեական տեսակետները ներկայացրեց Ա. Գաբուճյանը «Տնտեսության բարոյականությունը» խորագրով: Նա իր նյութը կառուցեց՝ հիմնվելով աստվածաշնչական իմաստության և պատգամի վրա, որի հիմքը բարոյականությունն է քաղաքական, մշակութային և տնտեսական բնագավառներում: Անդրադարձ կատարելով համաշխարհային տնտեսական տագնապի ազդեցություններին, ագահության և եսապաշտական երևույթներին՝ Ա. Գաբուճյանը շեշտեց բարոյականության կարևորությունը՝ իբրև հասարակական, բնապահպանական, տնտեսական հարցերի բարի լուծման բանալի, և եզրակացրեց. «Անհրաժեշտ է, որ տնտեսական զարգացման և հարստության մասին մեր տեսակետները ներառեն փոխհարաբերություն և հոգատարություն, զորակցություն և սեր, կյանքի գեղագիտական և բարոյագիտական մոտեցումներ, մասնակցություն և ներգրավվածություն, մշակութային բազմազանություն և երկխոսություն: Այս բոլորի հիմքում միայն կարելի է մարդկային պատասխանատվությամբ կանգնել և նայել արարչությանն ու գալիք սերունդներին և ստեղծել մի տնտեսություն, որը փառաբանելու է կյանքը»:
Համագումարից հետո ծրագրերի տնօրենը կրոնական ներկայացուցիչների հետ նահանգապետարանում հանդիպեց Իսֆահանի նահանգապետին: Սույն այցին ներկա էին նաև Բաբկեն Սրբազանը, Դոկտ. Հաբիբ Ռեզա Արզանին և թեմական ներկայացուցիչներ:
Համագումարի շրջանակներից դուրս Ա. Գաբուճյանը այցելեց Նոր Ջուղայում գործող հայկական դպրոցներ, կիրակնօրյա վարժարան և հանդիպումներ ունեցավ թեմական, կրոնական ժողովների և քրիստոնեական խորհրդի ներկայացուցիչների հետ:
Առցանց հարցում:
Կապվեք մեզ հետ:
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար

Միացյալ աստվածաշնչային ընկերությունների անդամ