The Bible
Society of Armenia

Հայաստանի
Աստվածաշնչային Ընկերություն

2013 Հուն 16, Չորեքշաբթի

ԽԱՂԱՂԱՊԱՀ ԲՐԻԳԱԴ

2013թ. հունվարի 16-ին Խաղաղապահ բրիգադում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանի հանդիսապետությամբ և զորամասի հրամանատար Գեներալ Արթուր Սիմոնյանի խաչքավորությամբ կատարվեց Ջրօրհնեքի արարողություն: Արարողությանը մասնակցում էին Հոգևոր առաջնորդի տեղակալ Տ. Մովսես աբղ. Սարգսայնը, Տ. Ենոք քհն. Եսայանը, բրիգադի հովիվ Սուրեն սարկավագը, Առնակ սարկավագ Տերտերյանը և ՀԱԸ ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուճյանը: Սրբազան հայրը ներկայացրեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի մկրտությունը խորհրդանշող Ջրօրհնեքի արարողության իմաստը և ՀԱԸ կողմից հրատարակված <Աստվածաշնչային ընթերցումներ զինվորի համար> գիրքը:

Արարողությունից հետո Հայր Մովսեսը ընթերցեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության գիրը հրատարակության առիթով: Այնուհետև օրհնվեց ջուրը և բաժանվեց զինվորներին՝ որպես հոգու և մարմնի բոլոր ախտերի բուժիչ ու մաքրիչ: Վերջում սպաներին և զինվորներին բաժանվեցին Հայաստանի աստվածաշնչային ընկերության կողմից հրատարակված գրքից 1500 օրինակ:

ՀՀ ՊՆ ԽԱՄՓԵՐՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Հաջորդ օրը ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդի տեղակալ Տ. Մովսես աբղ. Սարգսայնն ու ՀԱԸ ծրագրերի տնօրենը այցելեցին Խամփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտ, որտեղ նրանց դիմավորեցին Գնդապետ Կիմ Բալայանը և հոգևոր հովիվ Տ. Ենոք քհն. Եսայանը: Այցելության նպատակը ՀԱԸ հրատարակած <Աստվածաշնչային ընթերցումներ զինվորի համար> գրքի բաշխումն էր: Միջոցառումը տեղի ունեցավ ինստիտուտի մեծ դահլիճում, որը բազմամարդ էր: Հավաքվել էին բարձրաստիճան սպաներն ու կուրսանտները: Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով: Ապա ընթերցվեց Վեհափառ Հայրապետի օրհնության գիրը, որին հաջորդեց Վրթանես Սրբազանի ուղերձի ընթերցումը: Ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ նաև Ա. Գաբուճանը, որը հանգամանալից ներկայացրեց սույն հրատարակության դրդապատճառներն ու նպատակը և կոչ արեց ներկաներին Ս. Գիրքը դարձնել առօրյա ընթերցանության առարկա՝ ասելով. ՚Սա մեր բոլորի կյանքի գիրքն է. այնտեղ մենք հանդիպելու ենք Աստծուն, մեր նմաններին և մեր անձերին: Գիրքը միշտ զարդ է. եթե մնում է միայն գրապահարանում, աչքի համար է զարդ, իսկ եթե մեր ձեռքերում է, ապա հոգու համար է զարդ դառնում՚:

Միջոցառումը եզրափակեց Գնդապետ Բալայանը, որը նախ իր շնորհակալությունը հայտնեց ՀԱԸ-ին այս գեղեցիկ նվերի համար: Նա շեշտեց Ս. Գիրքը ճիշտ հասկանալու կարևորությունը և Ա. Գաբուճյանին հրավիրեց պարբերաբար այցելելու ինստիտուտ՝ զրուցելու սպաների և կուրսանտների հետ աստվածաշնչական թեմաներով: ՚Անհրաժեշտ է, որ մենք անհատական մոտեցում ցուցաբերենք՝ յուրաքանչյուրի հետ առանձին աշխատելով,- ասաց նա,- ես հավատում եմ այս ձևին: Մենք ուշադրություն պետք է դարձնենք յուաքանչյուրին՝ իբրև անհատի, և այս առումով ես ուրախ եմ, որ մենք մեր ինստիտուտում ունենք հովիվ, որը լծված է այս առաքելությանը:

Առցանց հարցում:

Կապվեք մեզ հետ:

Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509

Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
     (+374 99) 408318 կամ +374(91) 405930

info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն