Գլխավոր | Բլոգ | Լրահոս | Հաը նվերը հայոց բանակին. Չինարի, Արարատ
2012 Դեկ 29, ՇաբաթՉԻՆԱՐԻ
Ս.թ. դեկտեմբերի 29–ին նախագահությամբ Տավուշի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Եզնիկ արք. Պետրոսյանի և ՀՀ ԶՈՒ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Վրթանես եպս. Աբրահամյանի, հանդիսավորությամբ բացվեց հայրենի սահմանները պաշտպանած զոհված հայորդիների հիշատակին նվիրված հուշարձան: Միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ՝ Արմեն Գևորգայանը, Տավուշի մարզպետ՝ Արմեն Ղուլարյանը, զինվորականներ, պաշտոնական անձինք և Չինարի ազգաբնակչությունը:
Միջոցառմանը պարգևատրվեցին բազում զինվորականներ: Այս հիշարժան առիթով, ներկա զինվորականները և պաշտոնական անձինք ձեռամբ ՀԱԸ ԳՔ Եզնիկ արք. Պետրոսյանի ստացան հայոց բանակի համար պատրաստված ու նոր լույս տեսած ՚՚Աստվածաշնչի պատգամը. Աստվածաշնչային ընթերցումներ զինվորի համար՚ գիրքը:
ԱՐԱՐԱՏ
Ամեն զինվորական արժանի է իր ժողովրդի աղոթքին, քանզի իրենք միակն են, որ մեր տարածաշրջանին նվիրում են ամենաթանկը` խաղաղությունը, համաձայնվեք դա առաջնահերթ պատճառ է առողջ հասարակարգ ձևավորելու համար: Թերևս մենք ինչ էլ անենք մեր զինվորականների համար, բոլորի կատարած գործը անփոխարինելի և անհատույց է, և մեզ մնում է իրենց ոգևորել և նվիրել այն ամենն, ինչ կարող է լուրջ խթան հանդիսանալ իրենց ծառայությանը: Այսպես հոգևոր սպասավորությունը բանակում, որը շարունակվում է 1997 թվականից, իր առջև նպատակ է դրել զինվորականին նվիրել քրիստոնեկան այնպիսի դաստիարակություն, որը հետագայում պետք է նաև բարձրացնի հոգևոր, հայրենասիրական, և ազգային գաղափարախոսությունները և հաստատ պահի իր հայրենյաց հավատքը և մայր սրբությունները :
Ս.թ դեկտեմբերի 28-ին ՀՀ ԶՈՒ Հոգևոր փոխ-առաջնորդ՝ Տ. Մովսես աբեղա Սարգսյանն ու ՀԱԸ ծրագրերի տնօրենը այցելեցին Արարատ քաղաքի զորանոց, և հրամանատարներին, սպաներին ու բոլոր զինվորներին նվիրեցին հայոց բանակի համար պատրաստված ու նոր լույս տեսած ՚՚Աստվածաշնչի պատգամը. Աստվածաշնչային ընթերցումներ զինվորի համար՚ գիրքը:
Նոր Տարվա և Սբ Ծննդյան առիթով բաշխված այս գրքերը լավագույն նվեր համարեցին հայ զորականները, որոնք վաղուց էին սպասում Աստվածաշնչական պատգամի ներկայությունը հայ զինվորի կյանքում: Միջոցառմանը Հայր Մովսեսը կողմից ընթերցեց Ամենայն Հայոց Վեհափառ՝ Գարեգին Բ. Կաթողիկոսի օրհնության գիրը, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ՝ Վրթանես եպս. Աբրահամյանի ուղերձը: ՀԱԸ ծրագրերի տնօրենը սպաներին և զինվորներին հանգամանալից բացատրեց սույն հրատարակության նպատակը:
Հազարից ավելի զինվորներ հակառակ դեկտեմբերյան ցրտին բացօթյա ստացան իրենց կյանքերը ջերմացնող Աստվածաշունչ գրքեր:
Առցանց հարցում:
Կապվեք մեզ հետ:
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Միացյալ աստվածաշնչային ընկերությունների անդամ