Գլխավոր | Մեր մասին | Պատմություն
Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը հիմնադրվել է 1991թ.` երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Միացյալ աստվածաշնչային ընկերությունների ներկայացուցիչների կողմից՝ համաձայնության հուշագրի ստորագրությամբ: Ընկերության գործունեության նպատակն է Հայաստանում Աստվածաշնչի
- թարգմանությունը
- հրատարակությունը
- տարածումը։
Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը կոչված է Սբ. Գրքի արդյունավետ տարածմանը` դյուրըմբռնելի լեզվով, մատչելի գնով, քաջալերելով մարդկանց կարդալ Աստվածաշունչը, օգնելով նրանց հասկանալ Աստծու Խոսքը։ Աստվածաշնչային ընկերությունն իր առաքելությունն իրականացնում է քրիստոնեական եկեղեցիների և կազմակերպությունների հետ համագործակցությամբ: