Գլխավոր | Բլոգ | Լրահոս | Աստվածաշնչական մրցույթ Իջևանում
2012 Հուն 25, ԵրկուշաբթիՍույն թվականի հունիսի 25-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքի մարզպետարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀԱԸ կողմից կազմակերպված Իջևանի և Դիլիջանի տարածաշրջանների դպրոցականների`Աստվածաշնչի իմացության վիկտորինա-մրցույթը: Սա շարունակությունն էր Ծաղկաձորում մեկնարկած միջոցառման, որին մասնակցեցին Բերդի տարածաշրջանի բոլոր և Նոյեմբերյանի մի շարք դպրոցների աշակերտները: Դրանք էին Իջևանի ավագ դպրոցը, Իջևանի վարժարանը, Դիլիջանի ավագ դպրոցը, Բերքաբերի, Սևքարի, Աչաջուրի, Վազաշենի, Ազատամուտի, Խաշթառակի, Ենոքավանի, Գանձաքարի, Ներքին Ծաղկավանի, Սարիգյուղի, Հովքի, Հաղարծինի և Թեղուտի միջնակարգ դպրոցները: Հատկանշական է, որ Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտները միջոցառմանը մասնակցում էին իրենց պատրաստած հատուկ վերնաշապիկներով, որոնց վրա կարելի էր կարդալ հետևյալ գրությունը. «Հավատի հետևորդներ»: Վերնաշապիկների հետևամասում պատկերված էր խաչ, նաև գրված էին նրանց անունները:
Մեկտեղվել էին 16 դպրոցների աշակերտներ: Վիկտորինան, որը վարում էր ՀԱԸ աշխատակցուհի Շուշան Կարապետյանը, սկսվեց ժամը 17:00` ՀԱԸ Գլխավոր քարտուղար և Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ արք. Պետրոսյանի խոսքով և միասնական աղոթքով: Սրբազան հայրը նախ բացատրեց վիկտորինայի ընթացակարգը և պայմանները, ուրախություն հայտնեց, որ երեխաներն այդչափ հետաքրքրված են Աստվածաշնչյան ճշմարտություններով ու այդքան ակտիվ ու խանդավառ են:
Սույն միջոցառումն իր ներկայությամբ պատվեց Տավուշի մարզպետը՝ Պրն. Արմեն Ղուլարյանը: Ներկա էին նաև Դիլիջանի հոգևոր հովիվ Տ. Շավարշ քհն. Սիմոնյանը և Նոյեմբերյանի հոգևոր հովիվներից Տ. Ոսկան քհն. Բաղումյանը, որը ՀԱԸ ԳՔ կողմից սույն միջոցառումը համակարգող էր նշանակվել: Ներկաների թվում էին մասնակից դպրոցների ուսուցիչներ և մարզպետարանի աշխատակիցներ:
Վիկտորինան բաղկացած էր 2 փուլից: 1-ին փուլում դպրոցները մրցում էին 4-ական խմբերով: Խմբերն ընտրվեցին պարզ վիճակահանության միջոցով: Ամեն խումբ բաղկացած էր 4-ական դպրոցից, ամեն դպրոց` 4-ական մասնակցից: Բոլորին տրվում էր 10-ական հարց, որոնց առավելագույնը ճիշտ պատասխանած դպրոցներն անցնելու էին 2-րդ փուլ:
Աշակերտների գերազանց պատրաստվածության պատճառով պայքարը շատ թեժ էր: Դրա վառ ապացույց էր Տավուշի մարզպետի մեծ հետաքրքրությունը և վիկտորինային մինչև վերջ ներկա լինելը: Միջոցառմանը ներկա գտնվեցին նաև Մովսեսից ժամանած Bibli`O-ի պատվիրակները:
Նախատեսված 4 խմբերի փոխարեն հաջորդ փուլ անցան 8 դպրոցներ` Իջևանի ավագ դպրոցը, Դիլիջանի ավագ դպրոցը, Հաղարծինի, Գանձաքարի, Սարիգյուղի, Վազաշենի, Հովքի և Ներքին Ծաղկավանի միջնակարգ դպրոցները:
Երկրոդ փուլը նախատեսվում է անցկացնել հուլիսին: Կընտրվեն 2 դպրոցներ, որոնք կմասնակցեն Աստվածաշնչի ուսուցման սեմինարների և վիկտորինայի եզրափակիչ փուլին Ծաղկաձորում:
Առցանց հարցում:
Կապվեք մեզ հետ:
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Միացյալ աստվածաշնչային ընկերությունների անդամ