Գլխավոր | Մեր Ծրագրերը | ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐ
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը 2017 թվականից ի վեր աշխատում է Աստվածաշունչը հասանելի դարձնել հատուկ կարիքներով երեխաներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև կարիքի մեջ եղող երեխաներին։
Այսօր երեխաների առաջ ծառացել են տարաբնույթ այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են համաճարակը, պատերազմը, տարիքային ճգնաժամը, ծնողների ամուսնալուծությունը կամ նրանց կորուստը, կրթական համակարգում կտրուկ փոփոխությունները, ինչպես նաև ամենատարբեր հիվանդություններն ու հաշմանդամությունը, որոնք հաղթահարելու համար նրանք առավելապես կարիք ունեն Աստծու սիրո, պաշտպանության և հույսի։
Այս ծրագրի նպատակն է օգնել մեր երեխաներին` հաղթահարելու իրենց խնդիրները՝ Տիրոջն ապավինելով և Նրա Խոսքին հաղորդակից լինելով։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում գործող երեխաների խնամքի տարբեր կենտրոններում՝ թե՛ ցերեկային և թե՛ շուրջօրյա, SOS մանկական գյուղերում, հաշմանդամություն ունեցող և աուտիզմով երեխաների վերականգնողական ու կրթական ցերեկային կենտրոններում, երեխաների աջակցության կենտրոններում, ՀՀ-ի սահմանամերձ գյուղերում և այլուր։
Ծրագրի ընթացքում երեխաներին ուսուցանվում է Աստվածաշունչ տարբեր մեթոդներով, որոնցից են արտթերապիան, բեմական խաղը, սրբանկարչությունը և այլն։
Այս ծրագիրը կազմակերպվում է ինչպես առկա, այնպես էլ առցանց(օնլայն) տարբերակով։
Տեսանյութեր ծրագրի մասին․
https://youtu.be/zgtIdJIR9wE հայերեն
https://youtu.be/QjBv_YYLyH4 անգլերեն
https://youtu.be/bFB-3WmxQgE հայերեն
https://youtu.be/elnl4VgrDSY հայերեն
Առցանց հարցում:
Կապվեք մեզ հետ:
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Միացյալ աստվածաշնչային ընկերությունների անդամ