The Bible
Society of Armenia

Հայաստանի
Աստվածաշնչային Ընկերություն

2020 Դեկ 15, Երեքշաբթի

Սելմա Լագերլյոֆ

Սա կատարվեց արարչագործության առաջին օրերին, երբ Աստված ստեղծում էր երկինքն ու երկիրը, բույսերն ու կենդանիները և բոլորին անուններ էր տալիս։

Եթե մենք ավելի շատ բան իմանայինք այդ ժամանակների մասին, ավելի լավ կհասկանայինք Աստծո նախախնամությունը և շատ բան այն ամենից, ինչը մենք այսօր չենք հասկանում։

Եվ այսպես, մի անգամ Աստված դրախտում նստած ներկում էր թռչուններին։ Երբ հասավ կարմրակատարին, ներկերը վերջացան, և նա կարող էր մնալ որպես բոլորովին անգույն մի թռչնակ։ Բայց վրձինները դեռ չէին չորացել։ Եվ Աստված վերցրեց իր բոլոր վրձիններն ու մաքրեց դրանք կարմրակատարի փետուրների վրա։ Ահա թե ինչո՛ւ է կարմրակատարն այդքան վառվռուն։

Հենց այդ ժամանակ էր, որ էշը, իր անունը ոչ մի կերպ հիշել չկարողանալու պատճառով, վաստակեց իր երկար ականջները։ Դրախտի մարգագետիններով մի քանի քայլ անելուց հետո նա մոռացավ իր անունը և երեք անգամ վերադարձավ, որ հարցնի։ Վերջապես կորցնելով համբերությունը՝ Աստված բռնեց նրա ականջները և մի քանի անգամ կրկնեց․

- Էշ է քո անունը։ Հիշի՛ր՝ է՛շ, է՛շ․․․

վ այս ասելով՝ Աստված թեթևակիորեն քաշում էր էշի ականջները, որպեսզի նա ավելի լավ լսի ու հիշի իր անունը։

Նույն օրը պատժվեց նաև մեղուն։ Հենց որ Աստված ստեղծեց մեղվին, նա անմիջապես թռավ՝ նեկտար հավաքելու։ Կենդանիները և առաջին մարդիկ, զգալով մեղրի քաղցր բույրը, որոշեցին փորձել այն։ Բայց մեղուն չէր ուզում բաժին հանել որևէ մեկին և սկսեց քշել բոլորին իր փեթակից՝ գործադրելով իր թունավոր խայթը։ Աստված տեսավ դա, կանչեց մեղվին իր մոտ և այսպես ասաց նրան․

- Դու ինձնից աշխարհի ամենաքաղցր բանը՝ մեղր հավաքելու բացառիկ պարգևն ես ստացել։ Բայց ես մերձավորներիդ հետ այդքան ժլատ և չար լինելու իրավունքը չեմ տվել քեզ։ Հիշի՛ր ուրեմն․ այսուհետ հենց որ խայթես քո մեղրը համտեսել ցանկացող որևէ մեկին, կմեռնես։

Շատ հրաշքներ տեղի ունեցան այդ օրը մեծ ու ողորմած Աստծու կամքով։ Իսկ անմիջապես մայրամուտից առաջ Աստված ստեղծեց փոքրիկ մոխրագույն մի թռչունի։
- Հիշի՛ր, որ քո անունը կարմրավզիկ է,- ասաց Աստված թռչնակին՝ իր ափի մեջ դնելով ու դեպի վեր արձակելով նրան։

Թռչունը պտույտ գործեց, հիացավ այն երկրի գեղեցկությամբ, որտեղ ինքը պիտի ապրեր, և ուզեց տեսնել ինքն իրեն։ Այդ ժամանակ պարզվեց, որ ինքն ամբողջությամբ մոխրագույն էր, պարանոցն էլ մոխրագույն էր։ Կարմրավզիկը տարբեր կողմեր էր պտտվում, նայում էր ջրում իր արտացոլանքին ու չէր կարողանում իր վրա գեթ մեկ կարմիր փետուր գտնել։

Թռչնակը վերադարձավ Աստծու մոտ։

Աստված նստած էր մեղմաբարո ու գթած։ Նրա ձեռքից թիթեռնիկներ էին թռչում ու պտտվում գլխի շուրջը։ Ուսերին աղավնիներ էին ղունղունում, իսկ ոտքերի մոտ վարդեր, շուշաններ ու մարգարտածաղիկներ էին բացվում։
Թռչնակի սիրտը վախից տրոփում էր, բայց օդում փոքրիկ շրջաններ գծելով՝ նա, այնուամենայնիվ, ավելի ու ավելի էր մոտենում Աստծուն և, վերջապես, իջավ նրա ձեռքին։ Այդ ժամանակ Աստված հարցրեց, թե ինչո՛ւ է վերադարձել։

- Ես ուզում էի մի բան հարցնել քեզ,- պատասխանեց թռչնակը։

-Ի՞նչ ես ուզում իմանալ։

- Ես ինչո՞ւ պետք է կոչվեմ կարմրավզիկ, եթե ամբողջությամբ մոխրագույն եմ՝ կտուցից մինչև պոչիս ծայրը։ Ինչո՞ւ է իմ անունը կարմրավզիկ, եթե ես չունեմ ոչ մի կարմիր փետուր։

Թռչնակն իր սև աչուկներով աղերսալի նայեց Աստծուն ու հետո թեքեց գլուխը։ Նա իր շուրջը տեսավ ոսկեգույն փայլով կրակագույն փասիաններ, փարթամ կարմիր մանյակներով զարդարված թութակներ, կարմիր կատարներով աքաղաղներ՝ չհաշված գույնզգույն թիթեռները, ոսկե ձկնիկներն ու ալ վարդերը։ Եվ մտածեց, որ պարանոցի վրա կարմիր մեկ կետիկն էլ լիովին բավական է, որ ինքը գեղեցիկ թռչուն դառնա և արդարացիորեն կրի իր անունը։

- Ես ինչո՞ւ եմ կոչվում կարմրավզիկ, եթե ամբողջությամբ մոխրագույն եմ,- նորից հարցրեց նա՝ սպասելով, որ Աստված նրան կասի․ «Ա՜խ, սիրելի՛ս, ես մոռացել եմ կարմիր ներկել պարանոցիդ փետուրները։ Մի վայրկյան սպասի՛ր, ես հիմա ամեն ինչ կուղղեմ»։

Բայց Աստված միայն լուռ ժպտաց ու ասաց․

-Ես քեզ անվանեցի կարմրավզիկ, և դու միշտ կկրես այդ անունը։ Իսկ կարմիր փետուրները վզիկիդ վրա դու ինքդ պիտի վաստակես։

Եվ Աստված նորից բարձրացրեց ձեռքը ու թռչնակին բաց թողեց՝ ազատ աշխարհում ճախրելու։

Կարմրավզիկը թռավ դրախտով՝ մտքերի մեջ խորասուզված։ Ի՞նչ կարող է անել իր նման փոքրիկ թռչունը կարմիր փետուրներ վաստակելու համար։ Եվ կարողացավ միայն մի բան մտածել․իր համար բույն հյուսել մասրենու թփի մեջ։ Նա բնակվեց թփի ճիշտ կենտրոնում՝ փշերի մեջ։ Եվ կարծես հույս ուներ, որ երբևէ մի ծաղկաթերթիկ կկպչի նրա պարանոցին և իր գույնը կտա նրան։

Անհաշվելի քանակությամբ տարիներ են հոսել այն օրվանից, որը տիեզերքի ամենաերջանիկ օրն էր։ Կենդանիներն ու թռչունները վաղուց են լքել դրախտը և ցրվել ամբողջ աշխարհով։ Մարդիկ սովորել են հող մշակել և նավարկել ծովում, կառուցել են վեհաշուք տաճարներ և այնպիսի հսկայական քաղաքներ, ինչպիսիք են Թեբեն, Հռոմը, Երուսաղեմը․․․

Ահա եկավ այն օրը, որին նույնպես վիճակված էր հավերժորեն մնալու մարդկության հիշողության մեջ։ Այդ օրվա առավոտյան Կարմրավզիկը նստած էր Երուսաղեմի պատերից դուրս՝ ոչ բարձր մի բլրակի վրա գտնվող իր բնում, որ թաքնված էր վայրի վարդի թփի կենտրոնում։ Նա իր ձագուկներին պատմում էր արարման հրաշալի օրվա և այն մասին, թե ինչպե՛ս էր Աստված անուններ տալիս։ Այդ պատմությունն իր ձագերին պատմում էր յուրաքանչյուր կարմրավզիկ՝ սկսելով ամենաառաջինից, որը լսել էր Աստծո խոսքը և վեր ճախրել նրա ձեռքից։

- Եվ ահա, տեսնո՞ւմ եք,- տխուր ավարտեց Կարմրավզիկը,- որքա՜ն տարիներ են անցել այն ժամանակից, որքա՜ն վարդեր են բացվել, որքա՜ն ձագեր են բնից դուրս ճախրել , իսկ կարմրավզիկն այդպես էլ մնացել է մոխրագույն թռչնակ։ Նրան այդպես էլ չի հաջողվել կարմիր փետուրներ վաստակել։

Փոքրիկները լայն բացեցին իրենց կտուցներն ու հարցրին՝ մի՞թե իրենց նախնիները չեն ջանացել այնպիսի սխրագործություններ կատարել, որոնց համար արժանանային այդ անգին կարմիր փետուրներին։

- Մենք արել ենք այն ամենը, ինչ որ կարող էինք,- ասաց մայրը,- բայց ապարդյուն։

Ամենաառաջին կարմրավզիկը, երբ հանդիպում է իր զույգին, այնքան ուժգին է սիրում նրան, որ կրծքում կարծես կրակ է զգում։ «Ա՜խ,- մտածում է նա,- հիմա ես հասկանում եմ․ Աստավծ ուզում է, որ մենք ջերմորեն սիրենք միմյանց, և այն ժամանակ մեր սրտում ապրող սիրո հուրը մեր փետուրները կարմիր կներկի»։ Բայց նա մնում առանց կարմիր փետուրների, ինչպես նրանից հետո եկողները, ինչպես և դուք եք մնալու առանց դրանց։

Ձագուգները տխուր ծվծվացին, ու արդեն սկսեցին վշտանալ, որ իրենց վիճակված չէ զարդարել իրենց պարանոցն ու փափլիկ կուրծքը կարմիր փետուրներով։

- Մենք հույս ունեինք նաև, որ մեր փետուրները կարող են գունավորվել մեր երգեցողության շնորհիվ,- շարունակեց մայր Կարմրավզիկը։- Դեռևս առաջին կարմրավզիկն այնքա՜ն հրաշալի էր երգում, որ կուրծքը թրթռում էր ներշնչանքից ու հիացմունքից․ և նրա մեջ հույս է ծնվում․ «Ա՜խ,- մտածում է նա,- իմ հոգու կրակն ու խանդավառությունը, ահա թե ի՛նչը կարմիր կներկեն իմ կուրծքն ու պարանոցը»։ Բայց նա կրկին սխալվում է, ինչպես և շատերը նրանից հետո, ինչպես և ձեզ է վիճակված լինելու սխալվել։

Կրկին լսվեց վշտացած ձագերի տխուր ծվծվոցը։

- Մենք հույսեր էինք կապում նաև մեր խիզախության ու անձնուրացության հետ,- շարունակեց մայր թռչնակը։ - Դեռևս առաջին կարմրավզիկը արիաբար կռվում էր ուրիշ թռչունների դեմ, և նրա կուրծքը բռնկվում էր մարտական խիզախությամբ։ «Ա՜խ,- մտածում է նա,- իմ փետուրները կարմիր կգունավորեն կռվի թեժությունը և հաղթանակի ծարավը, որ հուրհրատում են իմ կրծքի տակ»։ Բայց նա նորից հիասթափություն է ապրում այնպես, ինչպես նրանից հետո եկողները, և ինչպես հիասթափություն եք ապրելու նաև դուք։

Ձագուկները քաջաբար ճչացին, որ իրենք նույնպես ջանք չեն խնայի կարմիր փետուրների արժանանալու համար, բայց մայրը տխուր պատասխանեց, որ դա անհնար է։ Ինչի՞ վրա են հույս դնում, եթե իրենց բոլոր արժանավոր նախնիներին չի հաջողվել նպատակին հասնել։ Ի՞նչ կարող են իրենք, ե՞րբ․․․

Թռչունի խոսքերը հանկարծ ընդհատվեցին, որովհետև Երուսաղեմի դարպասներից բազմամարդ թափոր դուրս եկավ և ուղևորվեց դեպի այն բլուրը, որտեղ մասրենու ամենախիտ թփուտում թաքնված էր Կարմրավզիկի բույնը։ Այստեղ կային լեռնային ձիեր հեծած ձիավորներ, երկար գեղարդներով զինվորներ, մեխերով ու մուրճերով դահիճներ․ հանդիսավոր քայլում էին հոգևորականներն ու դատավորները, անցնում էին դառնագին լաց լինող կանայք և նողկալիորեն ոռնացող փողոցային շրջմոլիկներ։

Փոքրիկ մոխրագույն թռչունը, իր բնի եզրին նստած, դողում էր ամբողջ մարմնով։ Նա վախենում էր, որ ամբոխը ոտնակոխ կանի մասուրի թուփը և կոչնչացնի իր ձագուկներին։

-Զգուշացե՜ք,- ասում էր նա անպաշտպան փոքրիկներին։- Սեղմվե՛ք միմյանց ու լռե՛ք։ Ահա՛, ճիշտ մեզ վրա մի ձի՜ է գալիս․․․ Իսկ հիմա տակից երկաթներով ամրացած ոտնամաններով զինվո՜ր է մոտենում․․․Այդ ամբողջ վայրենի ամբոխը դեպի մե՜զ է գալիս․․․

Ու հանկարծ թռչնակը պապանձվեց։ Նա կարծես մոռացավ այն վտանգի մասին, որը սպառնում էր իրեն ու իր ձագերին։ Հանկարծ թռավ դեպի ձագերը և ծածկեց նրանց իր թևերով։

Ո՜չ, սա սարսափելի՜ է,- ասաց նա․- ես չե՜մ ուզում, որ դուք սա տեսնեք․

նրանք երեք ավազակների պիտի խաչե՜ն։

Եվ նա ավելի լայն բացեց թևերը՝ փակելու համար ձագերի տեսադաշտը։ Բայց նրանց հասնում էին մուրճերի խուլ հարվածների ձայները, խաչվողների աղիողորմ ճիչերն ու ամբոխի վայրի գոռոցները։

Կարմրավզիկը հետևում էր կատարվող դեպքերին, և նրա աչքերը սարսափից ավելի ու ավելի լայն էին բացվում։ Նա չէր կարողանում հայացքը կտրել երեք դժբախտներից։

- Ի՜նչ դաժան են մարդիկ,- ասաց թռչնակն իր երեխաներին։- Բավական չէ, որ նրանք մեխել են այդ տառապյալներին խաչին, նրանցից մեկի գլխին էլ փշոտ մամուխի պսակ են դրել։ Ես տեսնում եմ, որ մամուխի փշերը վերքեր են բացել նրա ճակատի վրա, և դեմքի վրայով արյուն է հոսում։ Այնինչ այդ մարդն այնքա՜ն գեղեցիկ է, որ նրան հնարավոր չէ չսիրել։ Սիրտս կարծես նետով խոցվի, երբ նայում եմ նրա տառապանքներին։ Եվ Կարմրավզիկի սիրտն ավելի ու ավելի էր կարեկցանքով լցվում դեպի խաչվածը։ «Ա՛յ, եթե ես արծիվ լինեի,- մտածում էր նա,- ես այդ խեղճի ձեռքերից կհանեի մեխերը և իմ սուր մագիլներով կքշեի նրան տանջողներին»։

Կարմրավզիկը արյուն էր տեսել խաչվածի դեմքին և այլևս չէր կարողանում բնում նստել։ «Թեև փոքր եմ, և ուժերն իմ աննշան են, ես պետք է որևէ բան անեմ այդ դժբախտի համար»,- մտածեց Կարմրավզիկը։ Նա դուրս նետվեց բնից ու ճախրեց դեպի վեր՝ լայն շրջաններ գծելով խաչվածի գլխավերևում։ Միառժամանակ նա պտտվում էր՝ չհամարձակվելով մոտ թռչել․ չէ՞ որ նա վախվորած փոքրիկ թռչուն էր, որը երբեք մարդու չէր մոտեցել։ Բայց կամաց-կամաց համարձակություն ձեռք բերեց, թռավ դեպի տառապյալը և կտուցով դուրս քաշեց նրա ճակատի մեջ խրված փշերից մեկը: Այդ պահին նրա պարանոցին խաչյալի արյունից մի կաթիլ ընկավ։ Այն արագ ծորաց՝ ներկելով պարանոցի ու կրծքի բոլոր նուրբ փետուրները։

Խաչյալը բացեց աչքերը և շշնջաց Կարմրավզիկին․ «Քո գթասրտության համար դու ստացար այն, ինչի մասին երազում էր քո ողջ ցեղը արարման օրվանից սկսած»։

Հենց որ թռչնակը վերադարձավ իր բույնը, ձագուկները բացականչեցին․

Մայրի՜կ, պարանոցդ կարմի՜ր է, և կրծքիդ փետուրները նույնպես վարդից ավելի՜ կարմիր են։

- Դա միայն խեղճ տառապյալի ճակատի արյան կաթիլն է,- ասաց թռչնակը։- Այն կանհետանա, հենց որ առվակի մեջ լողանամ։

Բայց ինչքան էլ որ լողանում էր թռչնակը, կարմիր գույնը չէր անհետանում նրա պարանոցից․ իսկ երբ նրա ձագուկները մեծացան, արյան պես կարմիր գույնը շողշողաց նաև նրանց փետուրների վրա, ինչպես այն շողշողում է ցանկացած կարմրավզիկի պարանոցի և կրծքի վրա։

Թարգմ․՝ Լ․Տեր-Գրիգորյան

Առցանց հարցում:

Կապվեք մեզ հետ:

Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509

Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
     (+374 99) 408318 կամ +374(91) 405930

info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն