Գլխավոր | Բլոգ | Լրահոս | Աստծո լույսը կույրերին
2011 Հոկ 07, ՈւրբաթԱլբերտ Աբգարյանը ՀԱԸ մոտիկ բարեկամ է, այն օրվանից, երբ ստացավ Ղուկասի Ավետարանի, Սաղմոսների և Մանկական Աստվածաշնչի բրայլյան թողարկումները։ Երեք տարեկանում, դժբախտ պատահարի պատճառով կորցրեց իր տեսողությունը, բայց հրաշալի այս երիտասարդը իր մեջ գտավ այնպիսի ուժ և կամք, որ այսօր տիրապետում է երկու մասնագիտությունների. նա կոմպոզիտոր է և իրավաբան։ գրում է երգեր հայտնի երգիչ և երգչուհիների համար և այսօր աշխատում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության իրավաբանական վարչությունում։
Այցելում եմ իրեն, ՀՀ Նախագահի նստավայր, շնորհավորելու նոր պաշտոնի կապակցությամբ։
Կապը ընկերության հետ սկսեց ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի միջոցով, որ 2007թ. նրան իր ընկերների հետ բերեց Երևանի Սբ Երրորդություն եկեղեցի, ՀԱԸ միջոցառմանը, երբ կույրերին բաժանվեցին բրայլյան Աստվածաշնչեր։ Գեղեցիկ ժպիտ է գծագրվում դեմքին և հուզված վերհիշում է. «Երբ իմացա այս միջոցառման մասին, չեմ կարող նկարագրել իր զգացմունքները, չեմ կարող նկարագրել թե ինչպիսի վիճակում հայտնվեցի։ Այնուհետև մենք կարդացինք, սերտեսինք և նույնիսկ քննարկումներ կատարեցինք։ Փոքր էի, երբ տատիկս ու մայրիկս կարդում էին ինձ համար Աստվածաշնչից. հնարավորություն եմ ունեցել լսելու ձայնագրություններ, բայց սա ուրիշ բան է, ուրիշ բան է, երբ չափահաս տարիքում ես կարդում։ Սա մեծ իրագործում է և պետք է այն մշտական բնույթ կրի»։
Ալբերտի ծնողները 1999թ. հեռացել են Հայաստանից և ապրում են Իսպանիայում։ հարազատները նրան էլ են խորհուրդ տվել հաստատվել այնտեղ. Եվրոպայում խտրականության չես արժանանա, ասել են իրեն, քո համար լավ կլինի։ Բայց Ալբերտը այլ ձևով է մտածում. «Ինձ համար պատիվ է և պարտք ծառայել իմ երկրին»։ Նա 2005թ.ից աշխատել է ԱԺ-ում, այնուհետև ՀՀ նախագահի հրավերով տեղափոխվել է Նախագահի աշխատակազմ։
Հետաքրքիր էր իմանալ նաև կապը հոգևորի և պետական աշխատաողի մտայնության։ Նա հաստատ գիտի. «Հոգևորը ծնվել է իմ մեջ երեք տարեկանից, ինձ հետ կապված դժբատ պատահարից հետո։ Ծնողներիս և իմ հավատը այդօրվանից մեծացել է և ես միշտ ասել եմ Աստված մեծ է, և կտեսնեք, որ ամեն ինչ լավ է լինելու»։
Ալբերտը նաև աղոթող անձնավորություն է. «Պետք չէ բարձրաձայնել, բայց ես հաճախ աղոթող մարդ եմ»։ Նա համոզվաշ ասում է. «Մեր ինքնությունը պահպանելու գործում կրոնը մեծ դեր ունի և անթույլատրելի է հեռանալ կրոնից։ Մենք հոգևորով պիտի սնվենք, որովհետև կրոնից և հավատից է բխում ազնվության արռաքինությունը»։
Եվ ահա այդպիսին է Ալբերտ Աբգարյանը։ Ազնիվ մարդ է նա։
Առցանց հարցում:
Կապվեք մեզ հետ:
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Միացյալ աստվածաշնչային ընկերությունների անդամ