Գլխավոր | Բլոգ | Լրահոս | Ծաղկաձորյան օրեր
2011 Հոկ 06, Հինգշաբթի2011թ.հոկտեմբերի 6-30 ընկած ժամանակահատվածը Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների հանրակրթական դպրոցների թվով 128 աշակերտների համար կմնա հիշարժան և անմոռանալի մի շրջան, երբ Ծաղկաձորում ՀԱԸ նրանց համար կազմակերպեց Ս. Գրոց դասընթաց 3 փուլերով։ Մասնակցող յուրաքանչյուր դպրոց ընտրել էր իր 9-12-րդ դասարանների լավագոյն՝ թվով 4 աշակերտների։ Նրանցից շատ շատերը առաջին անգամ էին լինում Ծաղկաձորի գեղատեսիլ միջավայրում. Տնից հեռու, իրենց հայացքների մեջ կարելի էր կարդալ մի անիմաց զգացմունք։ Բերդի տարածաշրջանի հովիվ՝ Տ. Արամը պատմում էր թե ինչպես ծնողները իրենց երեխաներին ուղեվորում էին. “Աննկարագրելի էր. կարծեք երկար ուղեվորության էին նախապատրաստվել՝ շորերով, սնունդով և կարոտագին համբոյրներով. առաջին անգամն էր որ նրանք տարածաշրջանից դուրս էին գալու”։
Ծաղկաձորում նրանք բոլորն էլ դիմավորվեցին ՀԱԸ ԳՔ Եզնիկ Սրբազանի ջերմիկ ընդունելությամբ. սա գլխավոր պատճառներից մեկն էր, որ առաջին իսկ օրվանից ստեղծվեց ջերմիկ ու հարազատ մթնոլորտ։ Աշնանային արձակուրդի օրերն էին, բայց եկել էին սովորելու, Աստծո խոսքի իմաստությամբ զարգանալու և զվարթանալու. նույնիսկ ուշադրություն չէին դարձնում Ծաղկաձորի նշանավոր ճոպանուղու վրա։ Ազատ ու հանգստի ժամերը նրանք տրամադրում էին կարդալու և սովորելու, նրանցից շատերը մինչև լույս էին պարապում, որպեսզի կարողանային մասնակցել աստվածաշնչագիտական գիտելիքների վերաբերյալ միջ-քաղաքային մրցույթին. նրանք նախօրոք արդեն ստացել էին «Մանուկների Աստվածաշունչ». իսկ իրենց ժամանման օրը ստացան «Աստվածաշնչային ատլաս», «Աստվածաշնչային անձինք», «Աստվածաշնչային ժամանակագրություն», «Աստվածաշնչի ուղեցույց», «Ղուկասի ավետարանը», «Աղոթքներ Միքայել Հրեշտակապետին» անուն գրքերը։
Բոլոր դասախոսություններին նրանք ցուցաբերեցին ամենաբարձր լրջություն, իսկ 4 առակների քննարկմանը իրենց ակտիվությունը զարմացրեց պատասխանատու ուսուցիչներին, որոնք վկայեցին. “Մեզ համար անճանաչելի էին. այսքան խորաթափանցություն, նպատակամղվածություն և պատասխանատվություն ուղղակի ապշեցրեց և հիացրեց մեզ։ Նրանք ավելի լավ էին ընկալում և բացատրում առակները քան մենք”։
Դասընթացները ավարտվեցին գիտելիքների մրցույթով, որ բոլորիս համար դարձավ մի յուօրինակ բարձրակետ։ Անզիջում պայքար էր ընթանում բոլոր խմբերի միջև։ Յուրաքանչյուր փուլի համար նախատեսված հարցերը հազիվ բավարարեցին, որ խմբերը անցնեն կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլ։ Եվ վերջում հաղթողներ ճանաչվեցին Պառավաքարի, դպրոցները, որոնք իրավունք ստացան մասնակցել միջ-մարզային մրցույթին։
Հաղթողները պարգևատրվեցին ՀԱԸ կողմից տրամադրված Նոր Կտակարաններով և այլ ծաղկաքաղ աստվածաշնչական գրքերով։
Հոգևոր վերելքի պահ էր նաև նրանց մասնակցությունը Կեչառիսում Ս. Պատարագին։
Գիտելիքներով և նոր ընկերներով հարստացած մեկնումի պահն էր։ Կարծեք չէին ուզում հեռանալ...Ընկերության անձնակազմին էլ հատուկ զգացմունք էր համակել. կարճ ժամկետում ձեռք բերված այսքան մտերմություն և հարազատություն ամենաթանկ նվեր ու գնահատական կարելի է համարել։
Առցանց հարցում:
Կապվեք մեզ հետ:
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Միացյալ աստվածաշնչային ընկերությունների անդամ