Գլխավոր | Բլոգ | Լրահոս | «Աստվածաշնչի ուսումնասիրության» դասընթացներ
2011 Մար 01, ԵրեքշաբթիՀայաստանի աստվածաշնչային ընկերության գործադիր քարտուղար Տ. Եզնիկ արք. Պետրոսյանի նախաձեռնությամբ 2011թ. մարտի 1-ին մեկնարկվեց “ Աստվածաշնչի ուսումնասիրություն” դասընթացը, որն ուղղված էր Երևանի 11 համայնքների դպրոցների ուսուցիչների, Երևանի տարբեր բուհերի ուսանողների, Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության անձնակազմի անդամների և ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետի ուսանողների մոտ, Աստվածաշնչի իմացության և հոգևոր գիտելիքների աճին։
Ծրագրի նպատակն էր երիտասարդությանը հաղորդ դարձնել և մերձեցնել Աստվածաշնչին, ինչպես նաև բարելավել և համակարգել առկա մասնագետների Աստվածաշնչյան գիտելիքները։
Յուրաքնչյուր խմբի համար նախատեսվել էր շաբաթական մեկ դասախոսություն` 3 ժամ տևողությամբ, ոլորտի լավագույն հոգևորականների և այլ մասնագետների ներգրավմամբ, ընդհանուր առմամբ 12 դասախոսություն 107 մասնակիցների համար։
Վերոնշյալ դասընթացին զուգահեռ անցկացվեց սրբանկարչության դասընթաց` շաբաթական 3 անգամ, 3 ժամ տևողությամբ, Հայաստանի նկարիչների միության անդամ` Աբրահամ Ազարյանի ղեկավարությամբ։
Դասընթացի բոլոր մասնակիցներին տրվեց 16 անուն աստվածաշնչագիտական անհրաժեշտ գրականություն։
Ծրագրի շրջանակներում Երևանի տարբեր բուհերի ուսանողներից կազմված խումբը Աստվածաշնչի տարածման իր առաջին փորձն իրականացրեց դասընթացի ավարտին` մայիսի 20-ին Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի շուրջ 100 ուսանողներից կազմված լսարանում։ Աշխատանքի իրականացման համար ընտրվեց թիմային աշխատանք-քննարկում, որպես թեմա ընտրվեց “Մշակների առակը” /Մտթ. 20։1-16/։
Նոյն ծրագիրն իրականացվեց նաև Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի (Տավուշի մարզ), Վարդենիսի, Մարտունու (Գեղարքունիքի մարզ), Հրազդանի, Չարենցավանի, Ծաղկաձորի, Նայիրիի (Կոտայքի մարզ) տարածաշրջանների «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դասավանդող ուսուցիչների համար։ Այն տեղի ունեցավ Ծաղկաձորում 2011թ. Սեպեմբեր 30-հոկտեմբեր 16։
Դասընթացների ընթացքը լուսաբանվեց “Շողակաթ” հեռուստաընկերության կողմից, որն ամփոփվեց 3 հաղորդաշարի և 1 ֆիլմի մեջ։
Գնահատելով ստացված արդյունքները, մասնակիցների և դասախոսների ոգևորությունը, ինչպես նաև հաշվի առնելով ոլորտում առկա բացերն ու պարարտ հողը ակնկալվում է ծրագրի շարունակություն` թե’ տվյալ ձևաչափով, և թե’ ավելի գործնական և մասնակցային մոտեցմամբ` կիրառելով բազմազան մեթոդաբանական հնարքներ ու ուսումնական մոդելներ։
Առցանց հարցում:
Կապվեք մեզ հետ:
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Միացյալ աստվածաշնչային ընկերությունների անդամ