The Bible
Society of Armenia

Հայաստանի
Աստվածաշնչային Ընկերություն

2020 Հուն 09, Երեքշաբթի

«Աստվածաշունչ դպրոցներին» ծրագրի շրջանակներում ՀԱԸ ծրագրերի տնօրենը միօրյա այցով գտնվեց Իջևանում և Դիլիջանում և գործնական հանդիպում ունեցավ տարածաշրջանի «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դասավանդող ուսուցիչների հետ: Հանդիպման հիմնական նպատակը ս.թ. հունիսի 25-ին անցկացվելիք Աստվածաշնչական մրցույթի կազմակերպումն էր: 2011թ. աշնանը տեղի ունեցած համանուն միջոցառումը՝ Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների դպրոցների համար իր բարերար և մեծ ազդեցությունը թողեց թե աշակերտների թե ուսուցիչների վրա: Իջևանի, Դիլիջանի և Նոյեմբերյանի մնացյալ մասի դպրոցների համար նախատեսված այս մրցույթ-միջոցառումը իր ավարտին կհասնի ս.թ. ամռանը Ծաղկաձորում, որտեղ կհավաքվեն տարածաշրջանների հաղթող խմբերը, և տեղի կունենա Տավուշի մարզի դպրոցների հաղթական խմբերի միջև կայանալիք ավարտական փուլը: