Գլխավոր | Մեր Ծրագրերը | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում ապրում է լսողության խանգարում ունեցող մոտ 3500 մարդ։ ՀՀ խուլ ազգաբնակչությունը զրկված է հոգևոր գիտելիքներ ստանալուց․ նրանք հնարավորություն չունեն մասնակցելու եկեղեցական արարողություններին և ծիսակարգերին այն պարզ պատճառով, որ չեն հասկանում:
Խուլ երիտասարդները դժվարություն ունեն օգտվելու հոգևոր գրականությունից և ինքնուրույն սերտելու Աստվածաշունչը։
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը դեռևս 2010 թ․-ից մասնակցել է խուլերի համայնքի միջոցառումներին՝ ընձեռելով իր օժանդակությունը, անցկացնելով Ս․ Գրոց սերտողություններ Երևանի Ս․ Երրորդություն եկեղեցում։
2016թ․-ից սկիզբ առավ աստվածաշնչյան գրքերի՝ տեսասկավառակներով թողարկումը ժեստերի լեզվի թարգմանությամբ, և հաջորդաբար թողարկվեցին ու բաշխվեցին՝
- «Մանուկների Աստվածաշունչ, 365 պատմություն․ Հին Կտակարան․ Ժեստերի լեզվի թարգմանությամբ», Երևան, 2016,
- «Մանուկների Աստվածաշունչ, 365 պատմություն․ Նոր Կտակարան․ Ժեստերի լեզվի թարգմանությամբ», Երևան, 2017,
- «Ավետարան ըստ Ղուկասի․ Ժեստերի լեզվի թարգմանությամբ», Երևան, 2018,
- «Աստվածաշնչի մարգարեները․ Ժեստերի լեզվի թարգմանությամբ», Երևան, 2019,
- «Տասներկուսը՝ Տիրոջ առաքյալները․ Ժեստերի լեզվի թարգմանությամբ», Երևան, 2020,
- «Աստվածաշնչի մանուկները», Երևան, 2021։
2021թ․պատրաստել ենք բջջային հեռախոսների համար նախատեսված հավելված, որտեղ ժեստերի լեզվով կներկայացվեն աստվածաշնչյան ընտրված պատմությունները։ Այսպես՝
- Ժեստերի լեզվով կներկայացվեն պատմությունները,
- նույն տեքստը միաժամանակ կլինի էկրանին։
Այսպիսով կստացվի երկլեզու /խոսք և ժեստ/ ուսուցման յուրօրինակ կիրառում, ինչն է՛լ ավելի մատչելի ու հասկանալի կդարձնի նյութը լսողական խանգարումներ ունեցող անձանց։
Յուրաքանչյուր պատմություն կարդալիս և ժեստերով ցուցադրելիս էկրանին համապատասխանաբար կլինեն տվյալ թեման նկարագրող պատկեր-նկարներ։ Այս հանգամանքը է՛լ ավելի դյուրին կդարձնի Աստվածաշնչի ընկալումն ու սերտումը։
Այսպիսով՝ Աստվածաշունչը իրականում ամբողջությամբ մատչելի կլինի խուլերին, և նրանցից յուրաքանչյուրը կունենա իր Աստվածաշունչը։
«Այս հիանալի երեխաների և թիմային լավ աշխատանքի շնորհիվ մենք հասանք մեր կարևոր նպատակին. սերտեցինք 12 առաքյալների պատմությունները: Այս պատմությունները դեռ շատ սերունդներ կսերտեն։ Հաճելի էր աշխատել այս թիմի հետ: Դա բարդ խնդիր էր, բայց երեխաները համառ էին: Յուրաքանչյուր պատմության մեջ մենք զգում էինք Սուրբ Հոգու և Աստծո փառքի ներկայությունը: Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր կարևոր դեր ու մասնակցություն ունեցան այս նախագծում և մեզ վստահեցին այդպիսի կարևոր առաջադրանքի իրականացումը: Ես շատ զարմացած եմ այս երեխաների հասկացողությունից: Անունները դժվար է թարգմանել: Նրանք ստեղծել են առաքյալների կյանքին առնչվող խորհրդանիշներ՝ նրանց անունները թարգմանելու համար. օրինակ՝ Պետրոսի անունն արտահայտելու համար նրանք օգտագործում էին բանալու նշանը: Դա գալիս է Աստվածաշնչի նրանց ընկալումից»:
Զուբեյդա Մելիքյան, թարգմանության պատասխանատու
«Իմ պատմությունը Սիմոն Նախանձահույզի մասին էր: Նրա մասին Նոր Կտակարանում մի փոքր տեղեկություն կա, բայց այդ փոքրիկ կտորը հսկայական իմաստություն է պարունակում: Լինելով ազգայնական՝ նա մի կողմ դրեց իր աշխարհիկ կյանքի հեռանկարները և խոսքերով ու գործերով հետևում էր Աստծուն: Ես մեծ սիրով եմ թարգմանել այս թեման ՝ հույս ունենալով, որ խուլ երեխաները շատ բան կսովորեն այս առաքյալի օրինակից՝ ընտրելով հավատի ուժեղ և ճշմարիտ ուղին: Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր մեզ համար նման նախագիծ են կազմակերպել: Ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում ես կրկին պատրաստ եմ մասնակցելու աստվածաշնչային թարգմանական այսպիսի առաքելությանը»:
Լուսինե Հոլիկյան, 18 տարեկան
Առցանց հարցում:
Կապվեք մեզ հետ:
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Միացյալ աստվածաշնչային ընկերությունների անդամ