The Bible
Society of Armenia

Հայաստանի
Աստվածաշնչային Ընկերություն

2019 Մար 05, Երեքշաբթի

Ս. թ. մարտի 5 –ին Վեդի քաղաքում մեկնարկեց «Աստվածաշնչի աշխարհը» խորագրով Հայ եկեղեցու պատմություն առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրաստության ծրագիրը, կազմակերպությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության, համագործակցաբար Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդության և Մայր Աթոռ Սբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի: Սույն ծրագիրը այս ժամանակահատվածում նախատաեսված Արարատի մարզի ուսուցիչների համար:

Տարածաշրջանի թվով 18 ուսուցիչների առաջին հանդիպումը սկսեց քաղաքի մշակութային տան կոնֆերանների դահլիճում: Սույն հանդիպման ներկա էր նաև քաղաքապետ պարոն Վարուժան Բարսեղյանը, որ բարձր գնահատեց սույն միջոցառումը, նշելով որ սա անձնապես իր համար ցանկալի միջավայր է, միևնույն ժամանակ պատիվ, որ տարածաշրջանի համար օգտակար երևույթ է: Միջոցառմանը իր ներածական խոսքով հանդես եկավ ՀԱԸ ԳՔ Տ. Եզնիկ արք. Պետրոսյանը, որ ուսուցիչներին ներկայացրերց ծրագրի բնույթը: Ապա մասնավորաբար խոսեց Հայոց Աստվածաշնչի թարգմանության և հրատարակության վերաբերող խնդիրներին, ինչպես նաև մեր երկու բնագրերի առանձնահատկությունների մասին, բայց մասնավորաբար, հակառակ բնագրերի բազմաթիվ տարբերություններին՝ իմաստային միասնակության մասին: Իր խոսքից հետո, Սրբազանը քաղաքապետին նվիրեց Նարեկ Աղօթամատյան, ույն շրագրին նրա ցուցաբերած աջակցության առ ի գնահատում:

Կարճ ընդմիջումից հետո ՀԱԸ «Աստվածաշունչ մանուկներին» ծրագրի պատասխանատու Տիկին Մարիաննա Ապրեսյանը ուսուցիչներին հանգամանորեն ներկայացրեց մարզում տեղի ունենալիք Աստվածաշնչային գիտելիքների միջ-դպրոցական, ապա միջ-մարզային մրցույթի ձևաչափն ու այլ մանրամասներ:

Միջոցառման ավարտին ուսւոցիչներին տրվեցին հինգ հատոր աստվածաշնչային գրականություն և մրցույթի համար պատրաստված Աստվածաշնչային գիտելիքների առաջին փուլի համար շտեմարանները:
Սույն ծրագիրը, որ բաղկացած է ութ դասախոսություններից, զուգահեռաբար անցկացվելու է նաև Արարատ քաղաքում, տարածաշրջանի դպրոցների ուսուցիչների համար: