The Bible
Society of Armenia

Հայաստանի
Աստվածաշնչային Ընկերություն

2019 Փետ 13, Չորեքշաբթի

Ս. թ. փետրվարի 12–ին Մասիս քաղաքում մեկնարկեց «Աստվածաշնչի աշխարհը» խորագրով՝ Հայ եկեղեցու պատմություն առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրաստության ծրագիրը՝ կազմակերպությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության, համագործակցաբար Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդության և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի: Սույն ծրագիրը այս ժամանակահատվածում նախատաեսված է Արարատի մարզի ուսուցիչների համար:

Տարածաշրջանի թվով 38 ուսուցիչները նախ ներկա գտնվեցին երեկոյան ժամերգությանը, որից հետո ծրագրի տնօրեն Արշավիր Գաբուճյանը հրավիրեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության տնօրեն Տ. Զաքարիա Ծ. Վարդ. Բաղումյանին՝ իր խոսքը ուղղելու ներկաներին: Միջոցառմանը իր ներածական խոսքով հանդես եկավ ՀԱԸ ԳՔ Տ. Եզնիկ արք. Պետրոսյանը, որ ուսուցիչներին ներկայացրեց ծրագրի բնույթը: Ապա մասնավորաբար խոսեց Հայոց Աստվածաշնչի թարգմանության և հրատարակության վերաբերյալ խնդիրներին, ինչպես նաև մեր երկու բնագրերի առանձնահատկությունների մասին, բայց մասնավորաբար, հակառակ բնագրերի բազմաթիվ տարբերություններին՝ իմաստային միասնականության մասին:

Կարճ ընդմիջումից հետո ՀԱԸ «Աստվածաշունչ մանուկներին» ծրագրի պատասխանատու տիկին Մարիաննա Ապրեսյանը ուսուցիչներին հանգամանորեն ներկայացրեց մարզում տեղի ունենալիք Աստվածաշնչային գիտելիքների միջ-դպրոցական, ապա միջ-մարզային մրցույթի ձևաչափն ու այլ մանրամասներ:

Միջոցառման ավարտին ուսւոցիչներին տրվեցին հինգ հատոր աստվածաշնչային գրականություն և մրցույթի համար պատրաստված Աստվածաշնչային գիտելիքների առաջին փուլի համար շտեմարանները:

Նույն ծրագիրը, որ բաղկացած է ութ դասախոսություններից, զուգահեռաբար անցկացվելու է նաև Արտաշատ քաղաքում՝ տարածաշրջանի դպրոցների ուսուցիչների համար: