The Bible
Society of Armenia

Հայաստանի
Աստվածաշնչային Ընկերություն

2018 Նոյ 29, Հինգշաբթի

2018թ նոյեմբերի 13-ից մեկնարկեց ՀԱԸ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի համատեղ «Աստվածաշունչը ուսուցիչիներին» վերապատրաստման ծրագիրը: Ծրագրում ընդգրկված են Երևան քաղաքի 37 դպրոցների 38 ուսուցիչներ և երկու ոչ ուսուցիչ պատմաբաններ:

Ծրագիրն իրենից ներկայացնում է 8 սեմինար հանդիպումներ ոլորտն ընդգրկող մասնագետների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ:

Առաջին հանդիպում- սեմինարը վարեց ՀԱԸ Գլխավոր քարտուղար Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը՝ «Ի՞նչ է Աստվածաշունչը» թեմայով, որից առաջ բոլոր մասնակիցներին ՀԱԸ-ի կողմից բաժանվեցին աստվածաշնչեր թեմաներով գրականություն: Այնուհետև, սեմինարը վարեց ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի, Կրոնի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, կրոնագետ Վարդան Խաչատրյանը «Հին կրոնները» թեմայով դասախոսությամբ:

Դասընթացների երկրորդ հանդիպումն ացկացրեց ՀԱԸ ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուճյանը «Աստվածաշնչական երկրները» թեմայով:

Երրորդ հանդիպման բանախոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Տեր Շահե ծայր. Վարդապետ Անանայանն էր` «Ընտանիքն ու ընտանեկան կենցաղն Աստվածաշնչում» թեմայով:

Չորորդ հանդիպում-սեմինարը «Հին Կտակարանի ժողովուրդները» թեմայով վարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի փոխտնօրեն՝ Վարանդ Քորթմոսյանը:

Ծրագիրը շարունակվում է: