The Bible
Society of Armenia

Հայաստանի
Աստվածաշնչային Ընկերություն

2018 Նոյ 16, Ուրբաթ

«Ղուկասի Ավետարանը ժեստերի լեզվով» տեսասկավառակի նյութն ամբողջությամբ տեղադրվել է Թվային Աստվածաշնչի Գրադարանում (DBL)՝ թիմի անդամներ Էլբերտ Բուտի, Էմմա Կանալեսի և Մարկ Հաուիի համատեղ ջանքերով: Այս ծավալուն նյութը սովորական ներբեռնիչի օգնությամբ DBL-ում տեղադրելու համար կպահանջվեր 48 ժամ, սակայն բոլորովին նոր՝ հատուկ DBL-ի համար ստեղծված «Nathaniel» ներբեռնիչի միջոցով հնարավոր է եղել դա իրականացնել ընդամենը 46 րոպեում:

Նշենք, որ արդեն Թվային Աստվածաշնչի Գրադարանում են նաև «Նոր Էջմիածին» (2017), «Նոր Արարատ» (2018), գրաբար (1895) Աստվածաշնչերը:

Թվային Աստվածաշնչի Գրադարանը առցանց թվային պլատֆորմ է, որը ստեղծվել է Միացյալ Աստվածաշնչային Ընկերությունների (ՄԱԸ) կողմից: Այստեղ տեղադրվում և պահպանվում են տարբեր լեզուներով Աստվածաշնչեր, Նոր Կտակարաններ, ինչպես նաև Աուդիո, Բրայլյան Աստվածաշնչեր, Նոր Կտակարաններ, Ուսումնական Աստվածաշնչեր, ժեստերի լեզվով տեսասկավառակների նյութեր: Իրենց թարգմանությունները ՄԱԸ-ի այս բանկում ունենալով՝ Աստվածաշնչային Ընկերությունները հնարավորություն են ունենում արտոնել DBL-ի համագործակիցներին (այդ թվում՝ YouVersion, BibleSearch, FCBH, Compass Braille)՝ տարածելու Աստվածաշունչը: