Գլխավոր | Բլոգ | Լրահոս | Լույսի փառաբանությունը
2018 Նոյ 15, ՀինգշաբթիԱրդարացի և իրավացի է, որ կյանքում փառաբանում ենք այնպիսի ուժեր, որոնք մեզնից վեր են, և գիտակցում ենք, որ մեր կյանքը նրանցից է կախված: Շատ հաճախ այդ փառաբանանքը կապված է մեր ցանկությունների հետ, երբ մանավանդ դրանց վեր լինելը հեռու լինելու տպավորություն է թողնում մեզ վրա: Մեր այս ցանկությունը գալիս է նաև այն պատճառով և մտածումից, որ մենք ուզո՛ւմ ենք, այսինքն՝ չենք ունեցել կամ կորցրել ենք:
Լույսի փառաբանության խոսքերով և երգերով նշվեց կույրերի միջազգային օրը տեսողության խանգարում ունեցող երեխաների՝ Երևանի #14 հատուկ դպրոցում: Այս միջոցառումը նաև շնորհանդեսն էր նոր թողարկված բրայլյան դասագրքերի:
Խորհրդանշական էր աշակերտների համազգեստների վրա դրոշմված «դեպի լույս» արձանագրությունը: Իսկ նրանց երգերն ու բառերը միայն լույսի մասին էին՝ «դեպի աստղը իմ երազի», «դեպի լույս գրերը», «միայն թե հույսդ չմարի», «անմար պահիր»...
«Ձեր փառաբանած լույսից մի շող եմ բերել այսօր ձեզ,- ասաց միջոցառմանը ներկա ՀԱԸ ընկերության ծրագրերի տնօրենը,- աստվածաշնչական երկու գրքեր՝ «Ելից» և «Անմեղ Շուշանը» բրայլյան գրքերը, որ լուսավորեն ձեր ներաշխարհը, աստվածային լույս բերեն ձեր մտքերին»:
Այդ օրը ծննդյան տարեդարձն էր դպրոցի աշակերտուհիներից Մելինեի, որին իբրև նվեր տրվեցին առաջին օրինակները:
Այս մարդկանց կյանքը պատգամ է բոլորիս համար. լույսի փառաբանությունը լույսը ապրելն ու ապրեցնելն է մեր կյանքում, որպեսզի այն երբեք չկորցնենք:
Առցանց հարցում:
Կապվեք մեզ հետ:
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Միացյալ աստվածաշնչային ընկերությունների անդամ